«Կանչ են տալիս, ասում՝ երևի վարակվել ենք». ինչպե՞ս են շտապօգնությունում արձագանքում կորոնավիրուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 8 դեպքից հետո շտապօգնությունը շարունակում է բնականոն աշխատանքը, սակայն վերջին շրջանում ամեն օր ստացվող հարյուրավոր զանգերին ավելացել է ևս մեկ տեսակի կանչ՝ կորոնավիրուսինը։

Կորոնավիրուսի հաստատված դեպքերից հետո շտապօգնությունում կանչերի թիվը գրեթե չի փոխվել, նույնիսկ նվազել է: Վերջին 24 ժամում այստեղ 786 կանչ է գրանցվել, մի մասը՝ սուր շնչառական վարակի դեպքեր։

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը ներկայացնում է՝ ինչպես են կանչից առաջ պատրաստվում. «Բնականաբար, անձնակազմն ավելի պատրաստված տեսքով է գնում կանչի, և այսօր մենք ունենք բոլոր անհրաժեշտ պարագաները, որոնցով կարող ենք պաշտպանել և՛ մեզ, և՛ հիվանդին։ Մեքենաներն ունեն իրենց համապատասխան սարքավորումները, որոնք միացնելիս արդեն մաքրում են մեքենայի օդը, համապատասխան բակտերիոցիդ լամպերը պարտադիր օգտագործվում են։ Այնուհետև, հեղուկների միջոցով կարողանում ենք բոլոր մակերեսները մաքրել և ախտահանել»:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնավիրուսի ևս երկու դեպք է արձանագրվել: Վարակակիրներն այժմ հոսպիտալացված են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ նրանք շփում են ունեցել Էջմիածնի այն բնակչի հետ, որի մոտ մարտի 11-ին կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան