Գյումրիում մորն ու դստերը դաժան ծեծի ենթարկած 28-ամյա տղամարդը մեղադրանքը չի ընդունում

Լուրեր

07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
Բոլորը

Գյումրիում 43-ամյա կնոջը դաժան ծեծի արդյունքում մահվան  հասցնելու ու 13-ամյա աղջկան դաժան ծեծի ենթարկելու համար կալանավորված 28-ամյա տղամարդն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, մեղադրյալը հրաժարվում է ցուցմունք տալ։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նա հավելեց, որ համապատասխան փորձաքննությունները նշանակված են, որոնց պատասխանները դեռ չկան:

Ավելի վաղ Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվության համաձայն՝ տղամարդը խոստովանել էր, որ ինքն է ծեծի ենթարկել կնոջն ու նրա անչափահաս դստերը, ինչն այժմ հերքում է։

Դեպքի առնչությամբ այսօր պարզաբանումներ է ներկայացրել նաև Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նրա տեղեկացմամբ՝ տուժողի հարևանների, նրանց հետ շփում ունեցող անձանց հարցաքննությունները շարունակվում են։

Մորն ու աղջկան տղամարդը բռունցքներով է հարվածել։ Նա կենցաղային, խանդի  հողի վրա նախ հարվածել է կնոջը, ապա նաև վեճին միջամտած աղջկան։ Հիվանդանոցում գտնվող ու ծանր վնասվածքներ ունեցող 13-ամյա աղջնակը դեռ չի հարցաքննվել: Ծրագրվում է հարցաքննությունն անցկացնել համապատասխան մասնագետների մասնակցությամբ։ Ի դեպ, 13-ամյա աղջկա՝ հնարավոր սեռական բռնության ենթարկվելու փաստը պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն դեռ չի կատարվել:

Մարզի դատախազի փոխանցմամբ՝ բացի այն, որ 28-ամյա կալանավորված երիտասարդը 4 անգամ դատապարտված է եղել, նաև հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։

«Նշված անձը հաշվառման մեջ է Գյումրու հոգեբուժական կենտրոնում։ Մեղսունակության հարցը պարզելու համար անպայման նշանակվելու է դատահոգեբուժական փորձաքննություն։ Նախկինում 4 անգամ դատապարտվել է տարբեր տեսակի հանցագործություններ կատարելու համար, որից 2-ը՝ հափշտակություն կատարելու համար, մեկը՝ սպանության սպառնալիքի, մեկը՝ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու համար: Այդ գործի շրջանակում նշանակվել են դատահոգեբուժական փորձաքննություններ, և փաստվել է, որ մեղսունակ է: Այս դեպքում դարձյալ կնշանակենք փորձաքննություն, այդ հարցի պատասխանը լիարժեք կստանանք»,- ասել է Կարեն Գաբրիելյանը։

Նշենք, որ դեպքի առթիվ մարտի 5-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից Գյումրիի Ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դին՝ բռնության հետքերով: Երեխան տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական» հիվանդանոց, հետո՝ Երևան:

Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ու կալանավորվել 28-ամյա մի տղամարդ։ Նա եղել է մահացած կնոջ ընկերը, կենցաղային հողի վրա էլ դաժան ծեծի է ենթարկել կնոջն ու երեխային: Արդյունքում կինը մահացել է, աղջիկը՝ ծանր վնասվածքներ ստացել:

13-ամյա աղջիկն այժմ բուժում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Երեխան արդեն գիտակցության է եկել, սակայն վիճակը շարունակում է ծանր մնալ:

Էմմա Չոբանյան