Էջմիածնում մեկուսացվածներից 2-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել. այս պահին ունենք 8 դեպք. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.07.2026 | 16:26
Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին․
04.07.2026 | 16:09
Տիգրան Խաչատրյանը նոր ռեֆերենտ ունի
04.07.2026 | 15:55
ՆԳՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորությունները
04.07.2026 | 15:36
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
04.07.2026 | 15:20
«Էս տեխնոլոգիան առաջին անգամ ա, չէ՞», «Հա, ՀՀ-ում նման ջրամբար չկա». Փաշինյանը Վեդիի ջրամբարում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 14:41
Եվրոպական ինդեքսներն աճել են
04.07.2026 | 14:19
Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին․ դեսպան Քոուլ
04.07.2026 | 13:57
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ստորագրել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման մասին եռակողմ արձանագրություն
04.07.2026 | 13:33
Հայաստանը ձգտում է արհեստական բանականությունը դարձնել տնտեսական աճի շարժիչ ուժ․ Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին
04.07.2026 | 13:22
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ռուսաստանի վրա․ Սանկտ Պետերբուրգում հրդեհ է, Բելգորոդը հոսանքազրկվել է
04.07.2026 | 12:50
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար
04.07.2026 | 12:34
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»
04.07.2026 | 12:14
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
04.07.2026 | 11:55
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
04.07.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
Բոլորը

Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի երկու նոր դեպք կա։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ վարակակիրները շփում են ունեցել Էջմիածի այն քաղաքացու հետ, որի մոտ մարտի 11-ին կորոնավիրուս էր հայտնաբերվել։

«Ունենալով գանգատներ, նրանք տեղափոխվել էին Նորքի ինֆեկցոն հիվանդանոց, և նրանց կորոնավիորուսի թեստը դրական է ցույց տվել։ Նրանք իրենց լավ են զգում։ Նրանց ընտանիքներն արդեն մեկուսացված են, ինչպես նաև հիմա պարզվում է՝ արդյոք մեկուսացման կարիք ունեցող այլ անձինք կան։ Այսպիսով, այժմ ունենք կորոնավիրուսի 8 հաստատված դեպք, որոնցից 5-ը նույն խմբից են։ Դա, իհարկե, վատ է, բայց, համաճարակաբանական առումով ավելի լավ է, քան 8 անկախ դեպք ունենալը։ Ստացվում է՝ մենք ունենք կորոնավիրուսի 4 անկախ դեպք»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան