Մինչ քայլարշավի Հայաստան հասնելը հեղափոխություն ունեցանք․ «Գանդի» հիմնադրամի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
Բոլորը

«Արդարության և խաղաղության հետքերով» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավը Հնդկաստանից հասել է Հայաստան։ «Գանդի» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց քայլարշավի նպատակն ու երևանյան օրակարգը։

«2 տարի առաջվանից սկսած քննարկում էինք Գանդիի 150-ամյակին սկիզբ առնող, մարդկությունը համախմբելու նպատակով գլոբալ քայլերթը։ Մինչհեղափոխական շրջանում գծում էինք այն ուղին, որով քայլերթը պիտի տեղի ունենար, հատկապես՝ Հայաստանում. ովքեր էին մեր գործընկերները, ում հետ էինք աշխատելու: Այն ժամանակից էլ մեր գործընկերներից էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի հետ մեր գործընկերները մինչ հեղափոխությունը հանդիպել էին։ Ե՛վ քայլարշավը, և՛ ոչ բռնի մեթոդները, որպես դրական փոփոխությունների հասնելու մեթոդ, քննարկվել էր։ Բայց կարելի է ասել՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ. մինչ քայլարշավի Հայաստան հասնելը հեղափոխություն ունեցանք, և այս իմաստով մեզ համար շատ հեշտ է հիմա այս ամենի մասին խոսելը, քանի որ դրական փոփոխության օրինակ ունենք»,- ասաց Խառատյանը։

Նա նշեց, որ «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցներն առաջիկա 3 օրերին լինելու են Երևանում. «Խումբը՝ 50 մարդ, մարտի 14-ին Էջմիածին է գնալու՝ քայլարշավի, փոքր ուխտագնացություն է լինելու։ Ամսի 16-ին ունենք միջոցառում, փորձելու ենք անցնել քաղաքացիական պայքարի հետքերով։ Մասնակցելու ենք, քայլելու ենք կենտրոնի տարբեր հատվածներում՝ Մատենադարանից՝ 1988-ի շարժման վայրից մինչև «Ազատության» հրապարակ, «Հանրապետության» հրապարակ»։

Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին Նյու Դելիից (Հնդկաստան) մեկնարկեց և առայսօր էլ ընթանում է Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի 150-ամյակին նվիրված «Արդարության և խաղաղության հետքերով» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավը:

Մանրամասները՝ տեսանյութում: