Հաստ աղիում թմրանյութ է պահել ու հատել ՀՀ պետական սահմանը. ՔԿ

Լուրեր

07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ քաղաքացին, իր ընկերոջ հետ համաձայնության գալով, մեկնել է ԻԻՀ, որտեղ ընկերոջ ծանոթ ԻԻՀ քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի 98.37 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց և այն, ՀՀ տեղափոխելու նպատակով, թաքցրել իր մարմնում:

«ՀՀ պետական սահմանը հատելու ժամանակ ԱԱԾ աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելիս, վերջինիս ենթարկել են մաքսային կրկնակի զննման՝ ռենտգեն ճառագայթների միջոցով, ինչի արդյունքում հաստատվել է նրա մարմնում (հաստ աղիում) գլանաձև իրի առկայությունը, որից հետո վերջինս խոստովանել է իր մոտ հայտնաբերված գլանաձև իրի մեջ թմրանյութի առկայության հանգամանքը և խնդրել բժշկական միջամտությամբ այն իր մարմնից հանել:

Այդ նպատակով նա տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացին, առանց բժշկական միջամտության, անձամբ հանել է թմրամիջոցը և ներկայացրել իրավապահներին, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի (թմրամիջոցների մաքսանենգությունը) 4-րդ մասի 1-ին կետով և 38-266-րդ հոդվածի (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով նշված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Սակայն նախաքննության ընթացքում հիշյալ անձը հայտարարել է, որ իր մոտ թմրամիջոց չի եղել, հայտնաբերված թմրամիջոցն իր հետ առնչություն չունի, իսկ անձնական խուզարկությունն իրականացվել է առանց ընթերակաների:

Նրա այդ հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից ներկայացված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, իսկ իրավապահների գործողությունները եղել են իրավաչափ:

Նշված անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: