Նիկոլ Փաշինյանը ճիշտ չի ասում, պետք է լրջանա՛լ․ Արտակ Զաքարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում, կարելի է ասել, շոկային հայտարարություններ է արել երկրի անվտանգության համակարգի մասին: Նա նշել է, թե երբ իրեն զեկուցել են բանակում տիրող իրադրության մասին, իր առաջին արձագանքը եղել է՝ թողնել, գրասենյակից փախչելը, որովհետև այդքան աղետալի է եղել դրությունը, և որ դա խոստովանել է անձամբ Սերժ Սարգսյանը. «Բանակը կռվում էր 80-ականների զենքով»։

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը Factor TV-ի եթերում արձագանքելով այս հայտարարություններին՝ ասաց՝ տպավորություն ունի, որ ամեն օր ստիպված են մանիպուլիատիվ, օդից վերցրած, կոնկրետ քաղաքական նպատակ և նշանակություն ունեցող հայտարարություններ մեկնաբանել:

«Դա ամբողջությամբ սխալ մեկնաբանություն է։ Բանակի անվտանգային համակարգը և Զինված ուժերը տարիներ ի վեր զարգացել են, և հենց դա է եղել զսպող մեխանիզմը, որի պարագայում հակառակորդը զերծ է մնացել ուժի կիրառումից։ Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ տեսանք, թե ընդամենը չորս օր հետո, հասկանալով, որ շատ մեծ խնդրի առաջ է կանգնել, Ադրբեջանը Ռուսաստանի Գլխավոր շտաբին խնդրեց բանակցել հայերի հետ՝ նորից հրադադարի ռեժիմը վերականգնելու հարցի շուրջ։ Պետության ղեկավարի կողմից նման հայտարարությունը սխալ է»,- պատասխանեց ՀՀԿ-ական իշխանության օրոք պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Արտակ Զաքարյանը:

Սերժ Սարգսյանն օրերս Բրյուսելում հանդիպեց ԵԺԿ նախագահի հետ, խոսք է գնացել նաև հանրաքվեի մասին։ Ապա Նիկոլ Փաշինյանն էր Բրյուսելում, և կրկին հանդիպեց Դոնալդ Տուսկի հետ։ Հանրահավաքներից մեկում Փաշինյանը մեղադրանքի սլաքներ ուղղեց ՀՀԿ-ականների ուղղությամբ, որոնք նախ Կառավարությանը մեղադրում են արևմտամետ լինելու մեջ, ապա գնում են, «Եվրոպայի միջանցքներում աղիողորմ լացում, թե մեզ ճնշում են Հայաստանում»։

Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ձեր դիվանագիտությունը ի՞նչ է եղել, ինչքան օտար անձնագրով մարդ է եղել, կոշիկները լիզել եք, ողբերգությունն այն է՝ դա արել եք մեր անունից»։

Արտակ Զաքարյանը չի ընդունում այս քննադատությունը՝ այն ավելի շուտ բամբասանքի նմանեցնելով. «Բա՞րդ է հասկանալ, որ միջկուսակցական հարաբերություններն ամբողջ աշխարհի համար նորություն չեն, և դա տվյալ երկրի ու կուսակցության ձեռքբերումն է։ Մենք ունենք բազմաթիվ լծակներ ու հնարավորություններ՝ անհրաժեշտության դեպքում ծառայեցնելու մեր պետության շահերին։ Չի կարելի պրիմիտիվ հայտարարություններ… վերջապես պետք է լրջանալ։ Ամբողջ աշխարհը խրվում է սպառնալիքների մեջ, մենք օդից վերցրած, օդից կախված հայտարարություններ ու մեղադրանքներ ենք միմյանց հասցեին հնչեցնում։ ՀՀԿ-ն երբեք կարիք չունի դրսում սևացնել պատկերը, որովհետև մեր երկրում կան տարբեր երկրների դեսպաններ, ովքեր շատ լավ ներկայացնում են, թե ինչ է կատարվում»:

Սերժ Սարգսյանը դատարանի դիմաց իր աջակիցներին էր դիմել՝ ասելով, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արտակ Զաքարյանին հիշեցրինք Նիկոլ Փաշինյանի՝ իրենց ուղղված հարցերը. «Եթե Արցախ պահող էիք, ինչո՞ւ էր բանակը կռվում 80-ականների զենքով, եթե Արցախ պահող էիք, ինչո՞ւ հակաօդային քայքայված համակարգ ունեինք 2018-ի դրությամբ, ինչո՞ւ էիք զինվորներին կերակրում արջերի ու շների կերակուրով, Արցախը պահելու համա՞ր էիք անում։ Սերժ Սարգսյանը զինվորների կերակուրից կյանքում կերե՞լ է»։

Փաշինյանը նաև ասում է՝ ինքը կերել է, ստամոքսի այրոցք է առաջացել։

«Պարոն Փաշինյանը ճիշտ չի ասում, տարբեր առիթներ եղել է՝ ինքն էլ պատգամավորների հետ գնացել է առաջնագիծ, նաև օգտվել է զինվորական սննդից, և նման տպավորություն, կարծես թե, չի եղել»,- արձագանքեց Արտակ Զաքարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան