Դատական օրենսգրքի այս նախագիծը փաստաբաններին դատարանների համար կանխատեսելի, կառավարելի և վերահսկելի դարձնելու միջոց է. փաստաբան

Լուրեր

10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
10.09.2026 | 15:31
Պապոյանը վարդ արտադրողների հետ քննարկել է արտահանման և լոգիստիկ հարցերը
10.09.2026 | 15:21
Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել
10.09.2026 | 15:10
Սոչիում ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 14:56
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
10.09.2026 | 14:21
40 կրպակ քանդել ենք. ինքնակամ շինություններ են. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 14:12
6 տարեկանից մատնադրոշմ, տվյալների անժամկետ պահպանում․ կառավարությունը սահմանում է անձի կենսաչափական տվյալների մշակման նոր կանոնները
10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրված ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծին, որի 12-րդ գլխով սահմանվել են դատական սանկցիաների տեսակներն ու դրանց կիրառման ձևերն ու պայմանները:

 

«ՀՀ Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել ՀՀ ՛՛ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ՛՛ սահմանադրական օրենքի նախագիծը, որի 12-րդ գլխով սահմանվել է դատական սանկցիաների տեսակներն ու դրանց կիրառման ձևերն ու պայմանները:

Նույն օրենքի 72-րդ հոդվածով, որպես դատական սանկցիա, սահմանվել է դատական տուգանք մինչև 100.000 ՀՀ դրամի չափով դատավարությանը մասնակցող անձանց՝ այդ թվում և փաստաբանների նկատմամբ:

Իմ խորին համոզմամբ, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ փաստաբաններին դատարանների համար կանխատեսելի, կառավարելի և վերահսկելի դարձնելու միջոց, ասել է թե՝ դատարանի հլու հնազանդ կամակատարը դարձնելու գործիք, ինչը, վերջին հաշվով, խայտառակություն է, որի հետևանքով արդարադատության իրականացման ամբողջ գործընթացը կդառնա կասկածելի ու անպիտան:

Որպես փաստաբան, հորդորում եմ նախագծի հեղինակներին փաստաբաններին վերաբերող մասով հանել օրենքի նախագծից այս անհեթեթությունը:

Հ.Գ. Կարծում եմ, որ պետք է ձևավորվի կտրուկ դիրքորոշում նշված հարցի կապակցությամբ և այն հստակ կերպով ներկայացնել շահագրգիռ բոլոր սուբյեկտներին՝ պնդումով, որ սա մարտահրավեր է անկախ փաստաբանությանը և մարդու իրավունքների ողջ փիլիսոփայությանը…»: