Ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Ես ասում եմ, որ Կառավարությունն այսօր վստահելի ինստիտուտ է ժողովրդի համար, բայց ինքը բոլոր մակարդակների ու հարթությունների վրա չէ, որ վստահելի է։ Վայոց ձորում քարոզարշավի շրջանակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր էլ, այո՛, ասում ենք՝ համակարգային կոռուպցիա չկա։ Երբ ներքին օղակը 1000 դրամ է վերցնում և բաժանում իր ղեկավարների միջև, համակարգային կոռուպցիա ասելով՝ մենք սա նկատի ունենք։ Ես կարող եմ երաշխավորել՝ քանի դուք աջակցում եք այս քաղաքական իրողություններին, համակարգային կոռուպցիա չի լինելու։ Բայց կասե՞մ, որ պաշտոնյաները կաշառք չեն վերցնում, իհարկե՝ չեմ ասի, որովհետև ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա»,- հայտարարեց վարչապետը։

Նրա խոսքով՝ սահմանադրական հանրաքվեն նաև դրա մասին է. «Այդ կոռուպցիոն համակարգի մասնիկները ամեն տեղ, նաև՝ Կառավարությունում, հույս ունեն, ասում են՝ լավ, դե երկու ամիս էլ ձգենք, մերոնք գալու են… ձերոնց էնքան հեռու է ուղարկել ժողովուրդը, լույսի արագություն էլ բացեն, հետ չեն գա։ Պրոբլեմն այն է, որ էս նյարդային մթնոլորտը Հայաստանում շարունակվում է»:

Մանրամասները՝ տեսանյութում: