Կորոնավիրուսի «կարմիր գոտում» մնացած հայերը․ վարակման 3 նոր դեպք Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

24-ամյա Մարիամ Հակոբջանյանը փետրվարի 29-ին Երևանից Հռոմ է մեկնել։ Իտալական արձակուրդը, սակայն, օրեր անց իսկական արկածի է վերածվել, երբ երկիրը հայտնվել է համաճարակի «կարմիր գոտում», իսկ Ryanair բյուջետային ավիաընկերությունը, որով նա Իտալիա էր գնացել, մինչև ապրիլի 8-ը դադարեցրել է երկկողմանի բոլոր չվերթները։

«Երեկ լուր ստացանք, որ ամսի 14-ի մեր թռիչքը չեղարկվել է։ Ո՛չ էլփոստի նամակ, ո՛չ զանգ, ո՛չ մի ձևով տեղեկություն չենք ստացել թռիչքի չեղարկման մասին։ Ես պատահական կերպով մուտք եմ գործում Ryanair-ի հավելված և միայն տոմսը բացելուց հետո տեսնում, որ տոմսս չեղարկված է»,- ասում է Մարիամը։

Նրա խոսքով՝ անմիջապես դիմել է Իտալիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նշել են, որ դեռ քննարկումներ են գնում։ Հորդորել են սպասել ու տանից առայժմ դուրս չգալ։

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահացությունների թիվն արդեն 600-ի է հասել, վարակակիրներինը՝ գերազանցել 10 հազարը։ Երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն քաղաքացիներին հորդորել է իքնամեկուսացվել։

Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան։

Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին տվյալներով Իտալիայում ՀՀ դեսպանություն 100-150 քաղաքացի է դիմել։

«Դեսպանության հետ մեր քաղաքացիների կապը պահպանվում է։ Մշտական կապի մեջ են մեր դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի հետ, պարբերաբար ստանում են թարմացումները։ Այս պահին հիմնական առաջնահերթություն է՝ կազմակերպել մեր քաղաքացիների  վերադարձը հայրենիք։ Այդ ուղղությամբ դիտարկվում են հատուկ սցենարներ, ընդհուպ մինչև հատուկ չվերթի կազմակերպում»,- ասաց ԱԳՆ խոսնակը։

Աննա Նաղդալյանի խոսքով՝ հատուկ չվերթը պետք է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ համաձայնեցվի:

Ryanair ավիաընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ ուղևորները, որոնք ցանկանում են Հայաստան վերադառնալ, կարող են անվճար փոխել իրենց տոմսն ավելի վաղ գործող չվերթով, որոնք կգործեն մինչև մարտի 13-ի կեսգիշեր: Հակառակ դեպքում՝  տոմսի գումարն ամբողջությամբ ուղևորին կվերադարձվի։

Ստացվում է՝ եթե ուղևորը մինչև մարտի 13-ը չկարողանա նոր տոմս գնել, ապա ստիպված կլինի Իտալիայից Երևան հասնել տարանցիկ չվերթով, ինչն անհամեմատ թանկ կարժենա։ Ինչպիսի՞ փոխհատուցում է լինելու այդ պարագայում։ Factor tv-ն այս հարցի պատասխանը փորձեց ստանալ Քաղաքացիական ավիացիայից, սակայն ինչպես Քաղավիացիայի տնօրեն Տաթևիկ Ռևազյանը, այնպես էլ նրա տեղակալ Գալուստ Պողոսյանը, մեր զանգերն անպատասխան թողեցին։

Մինչև իտալական չվերթների չեղարկումը, երեկ Իտալիայից Հայաստան երկու օդանավ է ժամանել՝ Միլանից ու Հռոմից։ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնից մեզ փոխանցված տեղեկության համաձայն՝ երկու չվերթում էլ հոսպիտալացված կամ կորոնավիրուսի նախանշաններով ուղևոր չի եղել։

Հավելենք, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվն արդեն 113 հազարի է հասել։ Մինչ օրս գրանցվել է մահացության ավելի քան 4000 դեպք։ Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրը դեռ մեկն է․ Իրանից Հայաստան վերադարձած քաղաքացին, որը մեկուսացված է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան