Արմավիր ՔԿՀ-ում կալանավորը հացադուլ է հայտարարել

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Factor.am-ին ահազանգել էր «Արմավիր» ՔԿՀ-ում 7 ամիս կալանքի տակ գտնվող Արթուր Սահակյանի հայրը՝ Աշոտ Սահակյանը։ Նա տեղեկացրեց, որ որդին արդեն շուրջ 5 օր է, ինչ հացադուլ է հայտարարել։ Խարդախության համար կալանքի տակ գտնվող Սահակյանի հայրը պնդում է, թե որդին բողոքում է մեղադրող դատախազի պահանջած պատժաչափից։

Կալանավորի հոր պնդմամբ՝ որդու հացադուլի մասին իմացել է ՔԿՀ-ից, երբ ցանկացել է տեսակցել նրան։

Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ փոխանցեց, որ Սահակյանը հացադուլ է հայտարարել մարտի 6-ից, խնդիրը կապված է քրեական գործի հետ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Սահակյանը ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով Նելլի Մինասյանի հետ, 2019թ․ սեպտեմբերի 8-ին և 2019թ․ սեպտեմբերի 23-ին Սեյեդհադի Միրխալիլի Հոսսեինին համապատասխանաբար 5 և 15՝ յուրաքանչյուրը 100 գրամ քաշով ոսկյա ձուլակտորների փոխարեն խաբեության եղանակով վաճառել է համապատասխանաբար արծաթի և պղինձ-ցինկ համաձուլվածքներից պատրաստված 5 ձուլակտորներ՝ խարդախությամբ հափշտակելով և տնօրինելով առանձնապես խոշոր չափերի՝ 470,000 ՀՀ դրամ և 3,812,400 ՀՀ դրամին համարժեք 8,000 ԱՄՆ դոլար գումարին, իսկ մնացած 15 կտոր կեղծ ձուլակտորները վաճառելու պահին բռնվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։

Լիլիթ Շաբոյան