Մինչև 50 հազար դրամ՝ հանրային վայրերում ծխելու համար․ ի՞նչ կփոխվի ծխախոտի մասին նոր օրենքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 15:54
Ադրբեջանում հրեական համայնքների ղեկավարները դիմել են Իսրայելի Քնեսեթին՝ կոչ անելով չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը
01.07.2026 | 15:52
ՆԳ նախարարի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
01.07.2026 | 15:45
Ապօրինի գույքի բռնագանձումը ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևոր գործիք է․ Նիկոլ Փաշինյան
01.07.2026 | 15:34
Ժողովրդի կամքը եղել է, որ ԲՀԿ-ն անցնի Խորհրդարան, որովհետև 4%-ը հաղթահարել է. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 15:26
Մերձմոսկովյան շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են
01.07.2026 | 15:17
ԱՄՆ-ն ու Իրանը Դոհայում անուղղակի բանակցություններ են վարում ավելի ցածր մակարդակով․CNN
01.07.2026 | 15:10
Երկու թեկնածու՝ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար // ՍԴ-ն այսօր խորհրդակցական սենյակ կգնա․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 15:05
ՔՊ քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորվել է պետական բյուջեից. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 15:00
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
01.07.2026 | 14:51
Վան է այցելել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը
01.07.2026 | 14:44
Ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. փոխարտգործնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:35
«Խնդրում ենք ընդունել Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան որոշում». կոչ՝ ՍԴ անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:28
Հայաստանում գազի գինը բնակիչների համար կմնա անփոփոխ
01.07.2026 | 14:26
Երևանի փողոցներում կտեսնեք ինձ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:18
«Եթե Փաշինյանի խոսքը և վարքագիծը համարվում է իրավաչափ, ապա մի դժգոհեք Վարդան Ղուկասյանի բառապաշարից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջ սնունդ՝ առանց ուղեկցող ծխի․ հատուկ սննդակարգ առաջարկող երևանյան այս սրճարանում չծխելն օրենք է՝ հիմնադրման օրվանից։

«Ինձ թվում է՝ անգամ ծխողներին է  հաճելի, երբ նստած ես մի տեղ, և այդ ծուխը չի խանգարում քեզ, վատ հոտ չի գալիս։ Դրա համար մաքուր օդը, առողջ միջավայրը շատ կարևոր է մեզ համար»,- ասում է երևանյան սրճարաններից մեկի հիմնադիր Անժելա Իլինիխը։

Նրա խոսքով՝ ծխելն արգելող նշան սրճարանում չեն փակցրել․ իրենց մոտ գիտեն, որ մուտքն առանց ծխախոտի է։ Սեղաններից մոխրամանների բացակայությունն էլ այդ մասին է հուշում։ Սրճարանում ուրախ են, որ ծխախոտի դեմ  պայքարն արդեն օրենսդրական մակարդակով է տարվում։ Ազգային ժողովի կողմից  ընդունված օրինագծով ծխախոտային արտադրանքի օգտագործումը փակ, կիսափակ և բաց տարածքներում արգելվելու է։ Դրանց թվում են նաև հանրային սննդի օբյեկտները։

«Ես միայն դրական եմ նայում դրան, որովհետև ինձ համար տհաճ է գնալ այն սրճարան, որտեղ ծուխը շատ է։  Դրական եմ նայում, որովհետև առողջությունից բացի, նաև էսթետիկ է»,- ասում է Անժելան։

Նոր օրենքի համաձայն՝  եթե ռեստորանի կամ սրճարանի ադմինիստրատորը չի զգուշացրել, որ ծխելն արգելվում է, ապա ռեստորանի նկատմամբ տուգանքը նախատեսված է 150- 250 հազար դրամի չափով:

Հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանն օրինագիծն ուսումնասիրել է ու եկել հետևյալ եզրահանգման. սա ուտոպիստական ծրագիր է։ «Այս օրենքն, իրականում, ամբողջ ուժով վնասելու է փոքր և միջին ձեռնարկություններին, նաև՝ հանրային սննդին։ Չկա այնպիսի մի ռեստորան, որտեղ դեմ կլինեն ծուխը ռեստորանի պատերից դուրս հանելուն։ Բայց այստեղ մեր կոնսենսուսն ավարտվում է։ Մենք ունենք լավ վերնագրով փաթաթված շատ վատ օրենք, որը բազում խնդիրներ է առաջացնելու բազում ոլորտներում, այդ թվում՝ նաև հասարակական սննդի»,- ասում է Աշոտ Բարսեղյանը։

Նրան անհանգստացնում է օրենքում զետեղված «կիսափակ» հանրային վայր հասկացությունը։ «Ստուգող մարմինը, որը չգիտենք՝ ով կլինի,  իր հայեցողությամբ կարող է մեկնաբանել՝ որն է  բացը, որը՝ փակը կամ կիսափակը։ Այստեղ հստակություն մտցնելու խնդիր կա»,- ասում է Աշոտ Բարսեղյանը։

Նոր օրենքով հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրանքի վաճառքը նույնպես արգելված կլինի։

Իսկ որքա՞ն կարժենա արգելված վայրում ծխելը։ Օրինակ՝ կանգառներում, մետրոպոլիտենում և հանրային տրանսպորտում ծխելու համար քաղաքացիները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Սեփական մեքենայի մեջ վարման ընթացի ժամանակ ծխելը վարորդի համար կարժենա 10 հազար դրամ, այսինքն՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկը։

Ծխախոտային արտադրանքի օգտագործման սահմանափակման արգելքը խախտելը տուգանքի ավելի մեծ չափ ունի  պաշտոնատար անձանց համար․ այն կարող է նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև  երկուհարյուրապատիկ հասնել։ Փակ տարածքներում ծխելու արգելքը կգործի այս տարվա մայիսի 1-ից, կիսափակինը՝ 2023-ի մայիսի 1-ից։ Օրենքի մնացած դրույթներն ուժի մեջ կլինեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այսինքն՝ մարտի 17-ից։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան