Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի լուծարումը մոտենում է ավարտական փուլին. կառույցում հաստիքային կրճատումներ չկան

Լուրեր

30.04.2026 | 21:27
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
30.04.2026 | 19:33
Քվե՝ վարկի դիմա՞ց․ ինչպես է Սամվել Կարապետյանը մեկնաբանում իր ուժին վերագրվող ընտրակաշառքի դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:25
Brent տեսակի նավթի գինը հասել է 2022թ․ փետրվարից ի վեր ամենաբարձր մակարդակին
30.04.2026 | 19:12
Ադրբեջանում Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու մասին դեռևս խոսք չկա. Պեսկով
30.04.2026 | 19:00
Ինչպե՞ս հրաժարվենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթից, եթե այլընտրանք չունենք․ սխալ է անվտանգությունը մերկ թողնել․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 18:53
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
30.04.2026 | 18:51
ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով
Բոլորը

Գյումրիի հաշմանդամների ու տարեցների տուն-ինտերնատի լուծարումը շարունակվում է, գործընթացն արդեն ավարտական փուլում է։

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին, հիշեցնենք, Կառավարությունը որոշել էր լուծարել Գյումրիի տուն-ինտերնատը: Այսուհետ տուն-ինտերնատի շահառուների խնամքն իրականացվելու է պատվիրակման սկզբունքով՝ բարեգործական կամ հասարակական կազմակերպության կողմից։ Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի շահառուների խնամքը պետությունը պատվիրակել է Հայկական կարմիր խաչ ընկերությանը։

«Կազմակերպությունը, որն այսուհետ զբաղվելու է Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի սպասարկմամբ ու աշխատանքների կազմակերպմամբ, Հայկական կարմիր խաչն է, որի հետ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը համապատասխան հուշագիր է ստորագրել։ Ըստ պայմանագրի՝ Հայկական Կարմիր խաչ ընկերությունը 163 մլն դրամի ներդրում է իրականացնելու հաստատությունում, վերանորոգելու է հաստատության 6 բնակելի բլոկները»,- Factor.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել  էր աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Այս պահին Կարմիր խաչը դեռևս պաշտոնապես չի ստանձնել տուն-ինտերնատի սպասարկման աշխատանքները, լուծարային գործընթացն ամբողջությամբ դեռ չի ավարտվել:

«Կառույցի ռեժիմային փոփոխություն եղավ, չի կարող չլինել, լուծարային գործընթաց է։ Մարտի 4-ին կառույցի աշխատակիցները բոլորն ազատվեցին աշխատանքից, նույն օրն էլ գրեթե բոլորն ընդունվեցին աշխատանքի։  Իհարկե՝ եղել են հաստիքներ, որոնք չեն համալրվել՝ հաշվի առնելով երկու ամսվա գործունեությունն ու այդ հաստիքների  ոչ արդյունավետությունը: Այս պարագայում գլխավորը հիմնարկի գործունեությունը բնականոն շարունակելն է լուծարային փուլում»,- մեզ հետ զրույցում ասաց «Գյումրիի տուն-ինտերնատի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը։

Հավելենք, որ նախարարության հետ կնքված հուշագրի համաձայն՝ Կարմիր խաչը պարտավորվում է աշխատակիցների հետ վերակնքել պայմանագրերը, ինչն էլ արել է։

«Ընկերությունը պարտավորվել է աշխատակիցների 70 տոկոսի հետ վերակնքել աշխատանքային պայմանագրերը, մասնավորապես՝ այն աշխատակիցների, ում կենսաթոշակային տարիքը դեռևս չի լրացել»,- մեզ ասել էր աշխատանքի ու սոցիալական հարցերի մամուլի խոսնակը։

Արդյունքում երկու-երեք կենսաթոշակային հաստիքներում նոր աշխատակիցների են ընդունել:

«Գլխավոր չափանիշը, ըստ Կարմիր խաչի, աշխատանքի արդյունավետությունն է։  Այս փոփոխության ժամանակ տեղափոխվող կամ դուրս եկած հաստիքները եղան կենսաթոշակային տարիքի։ 72 հաստիքային միավոր կա, որից 70-ը նորից ընդունվել են: Կենսաթոշակային տարիքի աշխատակիցների փոխարեն երիտասարդներ են ընդունվել։ Հիմա երկու հաստիք թափուր է մնացել։ Կփորձենք աշխատել առանց դրա, եթե չստացվեց, նոր աշխատակիցների ընդունելու կարիք կառաջանա»,- ասաց Արմեն Սարուխանյանը։

Հավելենք, որ առայժմ հստակ ժամկետներ չկան, թե երբ վերջնականապես կլուծարվի տուն-ինտերնատն ու գործառույթներն ամբողջովին կփոխանցվեն Հայկական Կարմիր խաչ ընկերությանը:

Էմմա Չոբանյան