Սպաները սուտ ցուցմունք են տվել. Զավեն Գրիգորյանի պաշտպանը՝ փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործի մասին

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին 2019թ. սեպտեմբերին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից Զավեն Գրիգորյանի փաստաբանը օրեր առաջ տեղի ունեցած դատական նիստից ակնկալում էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։ Ըստ պաշտպանի՝ չկա որևէ հիմնավոր կասկած, որ Զավեն Գրիգորյանը կատարել է իրեն մեղասագրվող հանցանքը։ Այս մասին նա ասաց լրագրողների հանդիպման ժամանակ։

Պաշտպանը ներկայացրեց տեղի ունեցածը՝ ընդգծելով, որ շատ բաներ պարզ կդառնան նախաքննության ավարտից հետո։

«Հարություն Գրիգորյանը՝ Զավեն Գրիգորյանի եղբայրը, ով այժմ կալանքի տակ է, դեպքի օրը ժամը 12:00-ի սահմաններում իր մեքենայով մենակ ուղևորվել է իրենց բակ, որտեղ ներկա են եղել 4 սպաներ։ Նրանք 2 ռեստորանում մասնակցել են խնջույքի, օգտագործել են ոգելից խմիչք և նրանցից որոշները եղել են ծայրահեղ հարբած վիճակում։ Կոնֆլիկտ է ծագել Հարություն Գրիգորյանի և այդ սպաների միջև։ Հարություն Գրիգորյանը փախնում է իրենց շքամուտք, ի դեպ՝ սա չեն հերքում նաև վկաները, բարձրանում է մինչև իրենց հարկ, սպաները Հարություն Գրիգորյանին մինչև իրենց հարկ հետապնդում են, որից հետո շքամուտքում այդ քաշքշոցը շարունակվում է: Հարություն Գրիգորյանը, բնականաբար, զանգահարում է իր ծանոթներին, ընկերներին, այդ թվում՝ եղբորը՝ Զավեն Գրիգորյանին»,- ասաց Լևոն Սահակյանը։

Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալ Զավեն Գրիգորյանը դեպքի վայր է հասել այն բանից հետո, երբ եղբայրը՝ գործով մյուս մեղադրյալ Հարություն Գրիգորյանը, արդեն շտապօգնություն էր կանչել:

«Ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը, ո՞նց է տեղի ունեցել, դա քննությունը կպարզի: Սակայն մի բան անհերքելի է. այդ ժամանակ Զավեն Գրիգորյանը դեպքի վայրում չի եղել»,- ասաց նա:

Պաշտպանի խոսքով՝ գործով վկաների ցուցմունքներում կան բազմաթիվ իրար հակասող բաներ, որոնք ապացուցելու համար բավական ժամանակ է պահանջվել. «Այո՛, սպաները սուտ ցուցմունք են տվել, զուտ սպայի ցուցմունքով, ցուցմունք տվողի՝ սպա լինելու հանգամանքով պետք չէ մարդուն 5-6 ամիս պահել անազատության մեջ, վախենալ նրան ազատ արձակելուց՝ հասարակական ճնշման ազդեցությունից խուսափելու համար»։

Ասուլիսին ներկա Զավեն Գրիգորյանն էլ ընդգծեց, որ իր անունը դեպքի հաջորդող օրերին չի հնչել վկաների ցուցմունքներում. «15 օր ես ազատության մեջ եմ եղել, իմ անունը ոչ մեկը չի տվել, հետո, իմ կարծիքով, գցել-բռնել են, որ ավելի հարմար թեկնածու, քան եղբայրը, չի կարող լինել»։

Հիշեցնենք, որ գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն է եղել։ Միջադեպից հետո մարզպետը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նա դեպքի վայրում չի եղել, մինչդեռ ականատեսներից ոմանք հակառակն են պնդում։

Մարտի 6-ին գործով կալանավորված Զավեն Գրիգորյանը գրավի դիմաց ազատ արձակվեց, նրա եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը շարունակում է մնալ կալանավորված:

Նշենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեպքի ժամանակ ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Նա մինչ օրս կոմայի մեջ է: