Սոցապնախարարությունը հայտարարում է կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների մեկնարկի մասին

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է զբաղվածության ոլորտում երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների մեկնարկի մասին:

Երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող անհատներին և կազմակերպություններին միջոցառումներ՝ հանդիպումներ, քննարկումներ, դասընթացներ անցկացնելու նպատակով կտրամադրվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Համալիր սոցիալական ծառայությունների գրասենյակի ռեսուրս կենտրոններն ու  դահլիճները:

Դահլիճներն ու ռեսուրս կենտրոնները տրամադրվում են այն անհատներին, կազմակերպություններին, որոնց գործունեությունն առնչվում է երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման, նրանց մասնագիտական կարողությունների զարգացման հետ:

Տրամադրվող տարածքներից կարող են օգտվել անհատները և կազմակերպությունները, որոնք՝

  • Պատրաստ են իրականացնել դասընթաց կամ հանդիպում՝ հանդես գալով որպես խոսնակ կամ դասընթացավար:
  • Իրենց գործունեության շրջանակնում կարիք ունեն կազմակերպել և իրականացնել հանդիպումներ, դասընթացներ երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման և կարողությունների զարգացման ուղղություններով:
  • Ցանկանում են կիսել զբաղվածության ոլորտում իրենց աշխատանքային փորձը, հաջողության պատմությունը:
  • Ցանկանում են աշխատել երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց հետ:
  • Ցանկանում են նպաստել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շահառուների զբաղվածության խթանմանը և մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Անհրաժեշտության դեպքում ԶՊԳ Զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակիցներն ևս կարող են մասնակցել միջոցառումներին/քննարկումներին, տրամադրել տեղեկատվություն իրենց գործառույթների և խորհրդատվություն զբաղվածության պետական ակտիվ ծրագրերի վերաբերյալ:

Նախաձեռնությունը նախատեսվում է իրականացնել հետևյալ համայնքներում՝ Վանաձոր, Ամասիա, Աշոցք, Մարալիկ, Արմավիր, Բաղրամյան, Չարենցավան, Հրազդան:

Տարածքներից  օգտվելու  համար անհրաժեշտ է հետևել նշված կանոններին՝

  • Գրանցվել նախօրոք` միջոցառումից առնվազն մեկ շաբաթ առաջ:
  • Լրացնել ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ:
  • Կազմակերպել և իրականացնել ոչ կոմերցիոն բնույթի միջոցառումներ:
  • Գրանցման հայտում հիմնավոր կերպով ներկայացնել Ձեր առնչությունը երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հիմնախնդիրներին:
  • Միջոցառման սկզբից 30 րոպե առաջ լինել նախատեսված վայրում՝ միջոցառման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար:
  • Խնամքով վերաբերվել տարածքում առկա գույքին և տեխնիկային:
  • Պահպանել տարածքի մաքրությունը:
  • Միջոցառումը չեղարկելու դեպքում նախօրոք տեղեկացնել այդ մասին:
  • Միջոցառման ավարտից հետո 3-օրյա ժամկետում նախաձեռնության համակարգողին ուղարկել միջոցառման վերաբերյալ  ամփոփ տեղեկատվությունը, նկարները (feedback):
  • Միջոցառման ավարտից հետո 3-օրյա ժամկետում նախաձեռնության համակարգողին ուղարկել երիտասարդների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն   ուղղված   առաջարկություններ  (առկայության դեպքում):

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ +374 60 65 28 60 կամ էլ.  նամակ ուղարկել նախաձեռնության համակարգող Հերմինե Կարապետյանին՝ [email protected]: