Ի՞նչ են պահանջում Օպերայի հարթակում նստացույց հայտարարած քաղաքացիները

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ այսօրվանից Օպերայի շենքի հարթակում նստացույց սկսեցին։ «Համահայկական ազգային համաձայնություն» անվան ներքո խմբված այս մարդիկ ասում են՝ իրենք ազգային գաղափարախոսության կրողներ են՝ դեմ են ինչպես նախկին իշխանություններին, այնպես էլ ներկա իշխանության քաղաքականությանը, չեն պատկանում ո՛չ «Այո»-ի, ո՛չ «Ոչ»-ի, ո՛չ էլ, այսպես ասած, «մոխրագույն» հատվածին։

Նրանք պահանջում են նոր Սահմանադրություն ընդունել, մինչ այդ՝ հրավիրել նոր սահմանադիր ժողով և հասնել նոր Սահմանադրության հոդվածների՝ համընդհանուր ընդունմանը:

«Երկու տարի է՝ ժողովուրդը խաբված է, քանի որ հեղափոխությունից հետո մնացել է հին Սահմանադրությունը, որը Սերժի կոստյումն է, որը այն հիմքն է, որով ձևավորվում է բռնատիրական, տոտալիտար համակարգ, որտեղ իշխանությունը բևեռացվում է մեկ անձի ձեռքում։ «Այո»-ն կամ «Ոչ»-ը խաբեություն է նմանապես, երկու դեպքում էլ հաստատում եք Սերժի Սահմանադրությունը։ Երկու տարի է, այսպես կոչված, հեղափոխականները, Սերժ Սարգսյանի կոստյումով՝ 2015-ի Սահմանադրությամբ փորձում են շարժվել առաջ։ Սա անհարիր է ժողովրդավարական սկզբունքներին»,- ասաց հավաքի ներկայացուցիչ Արթուր Արմինը։

Նա կարծում է, որ այս իշխանությունը պետք է բանտ ուղարկի Սերժ Սարգսյանին ու նրա թիմակիցներին, որից հետո սկսվի նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։

«Համահայկական ազգային համաձայնություն» հավաքի մասնակից Հրաչիկ Հակոբջանյանը կարծում է, որ «Այո»-ի և «Ոչ»-ի ընտրությունը հասարակությանը բաժանում է սևերի ու սպիտակների: «Եթե մենք ուզում ենք երկրում փոփոխություններ լինեն, մենք պետք է ունենանք երկրի զարգացման ծրագիր։ Դժգոհ ենք, որ հեղափոխությունը եղավ անձերի փոփոխություն, և ոչ՝ համակարգի փոփոխություն։ Երկիրը պետք է շնչի և արտաշնչի ազգային գաղափարներով։ Նոր Սահմանադրությունը պետք է մեկին մեկ համապատասխանի անկախության հռչակագրի դրույթներին»,- ասաց Հակոբջանյանը։

Նստացույցը շուրջօրյա չէ՝ նախանշված է ճիշտ աշխատանքային օրվա ռիթմով՝ ութժամյա է․ սկսվում է ժամը 12։00-ին և ավարտվելու է 20։00-ին։ Այն կտևի ուղիղ չորս օր՝ ուրբաթ օրը երեկոյան 8-ին կդադարեցնեն, իսկ թե ինչ կհաջորդի շաբաթ-կիրակիին, այսօր չեն մանրամասնում։

Ռոբերտ Անանյան