Իտալիայից նոր վերադարձած աշակերտին տուն են ուղարկել. ՀՀ դպրոցներում դասերը վերսկսել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Մեկշաբաթյա արձակուրդից հետո դասերը դպրոցներում վերսկսել են: Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակի առաջին դեպքից հետո մարտի 2-ից 8-ը փակ էին ուսումնական բոլոր հաստատությունները։

Factor.am-ի նկարահանող խումբը շրջեց մայրաքաղաքի դպրոցներով՝ փորձելով պարզել՝ արդյոք դադարից հետո երեխաներն այսօր նորմալ դասի՞ են հաճախել։

«Այսօրվա դրությամբ բացակա է ընդամենը 26 աշակերտ, որը կազմում է դպրոցի աշակերտների 10%-ը։  Հիվանդ աշակերտ չունենք դպրոցում», – ասում է Ստեփան Շահումյանի անվան դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Շամամյանը։

Նրա խոսքով՝ արտահերթ արձակուրդներից առաջ բացականերն ավելի շատ էին:

Չարենցի անվան թիվ 67 դպրոցում էլ այսօր 690 աշակերտից բացակա է 116-ը, այսինքն՝ աշակերտների ընդհանուր թվի շուրջ 17%-ը: Մինչև արձակուրդը բացակաների թիվը 200-ի է հասել, այսինքն՝ աշակերտների 20%-ը։

Մեկ այլ՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում, արձակուրդից առաջ օրական մինչև 140 աշակերտ էր բացակայում: Այսօր 1378 աշակերտից դպրոց չի ներկայացել 328-ը:

Այստեղ, սակայն, այսօր առավոտյան ուշագրավ դեպք է պատահել: Դպրոց են եկել  աշակերտներ, որոնք նոր են վերադարձել Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ամենամեծ օջախից՝ Իտալիայից: «Արձակուրդների օրերին երեխաներն Իտալիայում էին գտնվում։ Երեք օր առաջ վերադարձել են և այսօր առավոտյան եկել դպրոց։ Անմիջապես ուղարկել ենք բուժկետ, ճշտել ենք, որ օդանավակայանում հսկողության տակ են վերցրել ամբողջ ընտանիքը։ Ջերմություն չեն ունեցել, բայց, անվտանգության դրույթներից ելնելով, երեխաներին ուղարկել ենք տուն»,- ասում է  դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Գրիգորյանը։

Դասերի մեկնարկից առաջ մայրաքաղաքի դպրոցներում լավ պատրաստվել են․ դասասենյակները հատուկ նյութերով ախտահանել։

Առողջապահության նախարարությունից և քաղաքապետարանից էլ դպրոցներ հատուկ պաստառներ են ուղարկվել՝ «Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից»։

Դրանում ներկայացված են տարրական կանոնները, որոնց երեխաներն օրվա ընթացքում պետք է հետևեն:

Մինչ Հայաստանում ուսումնական հաստատությունները վերաբացվել են, աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում դրանք շարունակում են փակ մնալ։ Ուսումնական կոլապսի պատճառ դարձած նոր տեսակի կորոնավիրուսը, վերջին տվյալներով, 3.800 մարդու կյանք է խլել: Վարակակիրների թիվն աշխարհում հասել է 108 հազարի:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նելլի Մելքոնյան