Դպրոցներում բռնության մասին հաղորդումների պարտադիր մեխանիզմ պետք է լինի․ Աիդա Մուրադյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
Բոլորը

Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում իր դերն ունի նաև Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Ժամանակն է, որ խոսենք դպրոցում բռնության մասին հաղորդելու պարտադիր մեխանիզմ կիրառելու մասին:  «Սպանություն և ծեծ Գյումրիում. ընտանեկան բռնության կանխարգելման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց World Vision Հայաստան երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը։

«Օրենքի պահանջն է. կրթության լիազորի մարմինը ուսուցիչների և դաստիարակների հետ պարբերաբար անցկացնում է ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ նրանց դերի, իրավասու մարմիններին հայտնելու վերաբերյալ վերապատրաստումներ, ինչպես նաև վերանայում է կրթության ծրագրերը և բացառում ընտանեկան բռնության խրախուսումը դասագրքերում, կրթական նյութերում զետեղելը։ Եթե նախարարությունը պատշաճ իրականացներ այս կետերը, ես վստահ եմ, որ ընտանեկան բռնության թվերը մեզ մոտ զգալիորեն ավելի քիչ կլինեին»,- նշեց Աիդա Մուրադյանը։

Վերջինի խոսքով՝ Գյումրիում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հակասական կարծիքներ են հնչում. հարևաններն ասում են՝ երեխան պարբերաբար բռնության է ենթարկվել, կապտուկներ, բռնության հետքեր են եղել, մինչդեռ դպրոցն ասում է հակառակը՝ երեխան եղել է ուրախ, երբեք չի ունեցել բռնության որևէ նշաններ, շատ պայծառ, գունավոր նկարներ է նկարել, ինչը վկայում է, որ հոգեկան աշխարհը հանգիստ է եղել:

Աիդա Մուրադյանն ընդգծեց, որ օրենսդրական դաշտում ևս խնդիր կա. «Մենք գործ ունենք ընտանեկան բռնության դեպքի հետ, սակայն այս դեպքի առանձնահատկություններն այս առաջադրված մեղադրանքում արտացոլված չեն։ Ինչո՞ւ է կարևոր ընտանեկան բռնության և պարզապես ծեծի մեջ տարանջատում մտցնելը. ընտանեկան բռնության զոհը ենթարկվում է բռնության իր ընտանիքի անդամի կողմից, որպես կանոն՝ որոշակի կախվածություն է ունենում բռնարարից, դա կարող է լինել էմոցիոնալ կախվածություն, տնտեսական և այլն։ Սրանք գործի վրա ազդող էական հանգամանքներ են և չեն կարող պարզապես անտեսվել։ Ցավոք, այս առանձնահատկություններըն ամբողջությամբ Քրեական օրենսգրքում արտացոլված չեն»։

Բանախոսը նշեց, որ բռնության կանխարգելման հարցում մեծ դեր ունեն նաև խնամակալության և հոգաբարձուների խորհուրդները, որոնց կազմում, սակայն, կամավորներ են, հաճախ՝ ոչ մասնագետներ։

«Ոստիկանությունը պետք է սկսի միջամտել այն ժամանակ, երբ արդեն հասել է պատժելու չափ, այսօր մեր ոստիկանները վերցրել են իրենց վրա ոստիկան-սոցիական աշխատողի դերը, որովհետև սոցիալական պաշտպանության համակարգը դեռևս կայացած չէ»,- նշեց Աիդա Մուրադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։