Ռուսական բազայի հրամանատարությունը շարունակում է խոչընդոտել արդարադատության իրականացմանը. ՀՔԱՎ

Լուրեր

07.07.2026 | 10:20
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի հավաքականից․ հայտնի է՝ ով է փոխարինելու նրան
07.07.2026 | 10:17
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում
07.07.2026 | 10:02
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանին․ դատախազություն
07.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 7-ի դրությամբ
07.07.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
07.07.2026 | 09:23
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել «Ալ Ահլիի» հետ․ աղբյուր
07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են, որ 2020 թվականի մարտի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ջուլիետա Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն էր:  6-րդ անգամ  նիստը հետաձգվել է։

«Ամբաստանյալ, ռուսական ռազմաբազայի զինծառայող  Ա. Ռազգիլդեևին դարձյալ դատարան չէին բերել: Ռազմաբազայի հրամանատար Մարտինյուկը գրությամբ կրկին դատարանին տեղեկացրել էր, որ  նախորդ՝ 2020 թվականի փետրվարի 4-ի նիստում արտահայտած  դիրքորոշումն անփոփոխ է. իրենք Հայաստանից շարունակում են պահանջել անվտանգության գրավոր երաշխիքներ: Ի դեպ, նիստի չէր եկել նաև մեղադրող դատախազ Վ. Միրզոյանը։

Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանի  ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանը կարծիք է հայտնում, որ ռուսական կողմը, դատարան չներկայացնելով զինծառայողին, խոչընդոտում է արդարադատության ապահովմանը: Նա  միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ ձեռնարկելու միջոցներ, որ  այսուհետ բացառվեն  այս քրեական գործի շրջանակներում արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, այն է՝ ռազմաբազայի կողմից ամբաստանյալին դատարան չներկայացնելը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս առնչությամբ նաև հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը հանցագործություն է։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ»,- ասված է ՀՔԱՎ-ի տարածած հաղորդագրությունում: