ՄԻՊ աշխատակազմն իրականացնում է հաջողակ կանանց ներկայացնող արշավ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է #Դարձիր_օրինակ իրազեկման արշաի մեկնարկի մասին։ Դրա նպատակը հաջողության հասած կանանց ներկայացնելն է։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Սիրելի´ կանայք,

Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը ձեր իրավունքներն արժևորելու, նվաճումներին անդրադառնալու և կարևոր դերն ընդգծելու լրացուցիչ առիթ է:

Ձեր հաջողության յուրաքանչյուր պատմություն ոգեշնչման օրինակ է ու հասարակությունում իրական փոփոխությունների գրավական:

Որքա՜ն մեծ ակնածանքի է արժանի կինը, որ հաջողության է հասել խիզախության ու նպատակասլացության, կամքի ուժի շնորհիվ՝ հաղթահարելով հասարակության կարծրատիպերը և լրացուցիչ դժվարությունները:

Մենք մեկնարկում ենք հանրային իրազեկման նոր արշավ #Դարձիր_օրինակ կոչով:

Այս արշավի նպատակն է ցույց տալ կանանց, ովքեր հաջողել են: Նրանցից յուրաքանչյուրի հաջողության պատմությունը կարծրատիպ կոտրելու, դժվարություններ ու վախեր հաղթահարելու օրինակ է:

Դուք ևս կարող եք #Դարձիր_օրինակ կոչի ներքո մեզ ուղարկել ձեր պատմությունները, որոնք մենք կհրապարակենք և միասին կոգեշնչենք մեր հասարակությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։