Բոլոր ՀԿ-ներին հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լուրեր

07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
Բոլորը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նշենք, որ առաջարկվող նախագծով սահմանվում է, որ բոլոր հասարակական կազմակերպություններրը պետք է հաշվետվություններ ներկայացնեն։ Բացի այս, կառավարությունը, ըստ ՊԵԿ ղեկավարի, առաջարկում է, որ ՀԿ-ներն իրենց անդամների և կամավորների թվի մասին տեղեկատվություն ներկայացնեն հաշվետու տարեվերջի դրությամբ։

«Գործող օրենքով ունենք այնպիսի իրավիճակ, որ ՀԿ-ների համար հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանված է միայն այն դեպքերում, երբ տվյալ կազմակերպությունը ստանում է հանրային միջոցներ: Այսինքն՝ մի կողմից ունենք ՀԿ-ներ, որոնք չեն ստանում հանրային միջոցներ և ընդհանրապես թափանցիկ չեն և հաշվետվողականության առումով հանրությանը որևէ հաշվետու տեղեկատվություն չեն ներկայացնում, իսկ գործող պահանջով՝ հանրային միջոցներ ստացողները պետք է լինեն թափանցիկ: Մենք հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանում ենք բոլոր ՀԿ-ների համար, որպեսզի լինի լիարժեք թափանցիկություն»,- ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 102, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 4 պատգամավոր։