Սահմանվել է հիվանդությունների հստակ ցանկ՝ հաշմանդամության ժամկետի սահմանման գործընթացում կամայականություններից խուսափելու համար

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը, որ վերաբերում է հաշմանդամության ժամկետի սահմանման գործընթացին։ Դրա նպատակը բժշկասոցիալական փորձաքննության գործընթացում հայեցողական որոշումների կայացման հնարավորությունները բացառելն է։

Ներկայումս բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատված են ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշմամբ: Սահմանված են համապատասխան ցանկեր, որոնց դեպքում 2 կամ 4 տարի դիտման պայմաններում հաշմանդամության խմբերը սահմանվում են անժամկետ, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը՝ մինչև 18 տարին լրանալը: Սակայն այդ ցանկերով սահմանված հիվանդությունները և ախտաբանական վիճակները հաճախ չեն համապատասխանում երեխաների տարիքային առանձնահատկություններին: Միաժամանակ կան հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, որոնց «հաշմանդամ երեխա» կարգավիճակը  2 տարի ժամկետով սահմանելը նպատակահարմար չէ, քանի որ բուժական (այդ թվում վիրահատական) և վերականգնողական միջոցառումների արդյունքները հնարավոր է գնահատել մինչև 5 տարի դիտման պայմաններում։

Ըստ ընդունված փոփոխությունների՝ հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները, նախագծով սահմանել են հիվանդությունների որոշակի ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով՝

  1. տվյալ փորձաքննության ժամանակ «մինչև 18 տարին լրանալը»՝ այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ ֆունկցիոնալ խանգարումը ամենայն հավանականությամբ կշարունակվի,
  2. 3-րդ տարվա դիտարկման դեպքում «մինչև 18 տարին լրանալը»՝ այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով՝ ֆունկցիոնալ խանգարման կայունությունը ճշտելու համար,
  3. 5 տարի ժամկետով՝ այն հիվանդությունների դեպքում, երբ բուժական և վերականգնողական միջոցառումների արդյունքները հնարավոր է գնահատել 5 տարի անց։

Ցանկերում չընդգրկված հիվանդությունների բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը կսահմանվի 2 տարի ժամկետով։ «Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ մինչև 18 տարին լրանալը ժամկետով կսահմանվի կենսագործունեության մշտական սահմանափակման դեպքում։

Նույն որոշմամբ՝ հստակեցվել են անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը. Եթե միևնույն հիվանդությունով անձը ենթարկվել է 7 տարվա դիտարկման, ապա հաշմանդամությունը անժամկետ կսահմանվի 8-րդ տարվա դիտարկման դեպքում։

Նշենք, որ խոսքը չի վերաբերում 7 տարի անընդմեջ հաշմանդամության խումբ ունենալուն, այլ նույն հիվանդությամբ կարգավիճակ ունենալու՝ տարիների ընդհանուր հանրագումարին։

Նախագծի ընդունման արդյունքում ոչ միայն կկիրառվեն միասնական օբյեկտիվ չափորոշիչներ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում, այլև կնվազի հանձնաժողովներին հաճախակի դիմելու անհրաժեշտությունը, ինչը էապես կհեշտացնի հաշմանդամություն ունեցող չափահասների, երեխաների և նրանց ծնողների կյանքը։

Նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության մասնագետների հետ սերտ համագործակցությամբ։

Հիվանդությունների ցանկերը կարող եք տեսնել այստեղ: