«Կոշ» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցումը

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ մարտի 5-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի բնակելի գոտու տեղազննության արդյունքում հայտնաբերել են ներնետված, թափանցիկ, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար ամրացված են եղել մետաղական պտուտակներ։

Փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև 6 գրամ քաշով, թմրամիջոց հանդիսացող «B8» մակնշմամբ, փշրված և կոտրատված, սուբուտեքսի նմանվող դեղահաբեր։

Միաժամանակ քրեակատարողական հիմնարկի ծառայողների և ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների օպերատիվ համագործակցության արդյունքում հաջողվել է հայտնաբերել թմրամիջոցով փաթեթն արտանետած անձին, որն անմիջապես բերման է ենթարկվել ոստիկանության համապատասխան բաժին:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։