Գյումրիում դաժան ծեծի ենթարկված երեխան խմամքի որևէ հաստատությունում չի եղել

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Մամուլում լուրեր են տարածվում, թե Գյումրիում նախօրեին դաժան ծեծի ենթարկված երեխան խնամքի հաստատությունից է տեղափոխվել տուն։ Այս լուրերը իրականությանը չեն համապատասխանում, երեխան ապրել է սովորական ընտանիքում։

«Ոչ՛, չկա նման բան, երեխան որևէ խնամքի հաստատությունում չի եղել։ Ինքը սովորական ընտանիքի երեխա է։ Ոչ մի հաշվառում չի ունեցել»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը։

Նշնեք, որ 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք, ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից Ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել են աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դին՝ բռնության հետքերով։ Երեխան տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական» հիվանդանոց։ Ոստիկանության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են որոշ հանգամանքներ։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդը եղել է մահացած կնոջ ընկերը։ Հենց նա էլ կենցաղային հողի վրա  դաժան ծեծի է ենթարկել կնոջն ու նրա դստերը։ Արդյունքում կինը մահացել է, աղջիկը՝ ծանր վնասվածքներ ստացել:

Տղամարդը ձերբակալված է, քննությունը շարունակվում է:

Էմմա Չոբանյան