Ծաղկաձորում խուճապային տրամադրություններն անցել են. Վաղարշակ Հակոբյանը՝ հյուրանոցները լքելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.04.2026 | 10:10
Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած
21.04.2026 | 10:03
ԱԺ-ի մոտ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո Միքայել Մարգարյանի գործն ուղարկվել է դատարան․ ՔԿ
21.04.2026 | 09:52
Հողամասը վերադարձնելու անհնարինության պատճառով հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 26 մլն 789 հազար դրամ
21.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.04.2026 | 09:30
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին
20.04.2026 | 23:38
Ովքեր են «Հանրապետություն» կուսակցության ցուցակում․ հրապարակվել են առաջին 30 անունները
20.04.2026 | 23:30
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.04.2026 | 23:21
Կենտրոնական Ասիայից շուրջ 13,000 քաղաքացիներ կռվում են Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանի ԶՈՒ կազմում
20.04.2026 | 23:14
Նոր Գեղի գյուղում ավտոմեքենա է այրվել
20.04.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է` Իսրայելն իրեն չի համոզել Իրանի հետ պատերազմի մեջ մտնել
20.04.2026 | 22:47
Գետը դուրս է եկել հունից․ Մայակովսկիից ահազանգում են վնասների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 22:35
Թուրքիայում ԻԼԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 90 անձ է ձերբակալվել
20.04.2026 | 22:22
Հովիկ Աղազարյանի կուսակցության ցուցակի առաջին համարը կին է
20.04.2026 | 22:13
ՀՀ ԱԳ փոխնախարարը ESCAP-ի նստաշրջանում ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության առաջնահերթությունները
20.04.2026 | 22:00
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ծաղկաձորում առկա իրավիճակին՝ կապված մի քանի անձանց այնտեղ կարանտինի մեջ պահելու հարցի հետ:

«Ծաղկաձորում խուճապային տրամադրություններն անցել են, այժմ ոչ մի խնդիր չկա»,- շեշտեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է հյուրանոցներին, նա նշեց, որ ընդհանուր իրավիճակը նորմալ է: Հակոբյանը տեղեկացրեց, որ տնտեսվարողների, հյուրանոցների սեփականատերերի և տնօրենների հետ զրուցել է և կարող է ասել, որ խնդիր չկա:

Նրա պնդմամբ՝ Հայաստանը մինիմալ կորուստներով է դուրս գալիս կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից՝ արագ և օպերատիվ արձագանքման շնորհիվ:

Հարցին, թե ինչո՞ւ ընտրվեց հենց Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը՝ որպես կարանտինի մեջ գտնվող մարդկանց մեկուսացնելու վայր, չէ որ այն զբոսաշրջիկների համար գրավիչ վայր է, Հակոբյանն ասաց. «Սա գրեթե միակ պետական օբյեկտն է, որն ուներ համապատասխան հնարավորություններ և տեղակայված է բնակչությունից հարմար հեռավորության վրա: Իհարկե, կարելի էր այլ տարբերակներ էլ քննարկել, բայց կառավարության մեր գործընկերները հանգել են այդ տարբերակին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան