Հայաստան-ԱՄՆ՝ մեկ դար միասին. հայկական երաժշտություն Վաշինգտոնի խոշորագույն տաճարում

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Հայոց պատմությունը որպես գլոբալ ուղերձ՝ Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի մայր տաճարում չորեգշաբթի երեկոյան կայացավ «Հայոց Ոդիսականը՝ Նռան Գույնը» հայկական փառատոնի համերգը, որը նվիրված էր հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուր ամյակին: Վաշինգտոնի Ազգային տաճարում հանդես եկան Ջիվան Գասպարյանն ու թավջութակահար Նարեկ Հախնազարյանը. գրում է amerikayidzayn.com-ը:

Այսօր, մեկ դար անց, երկու երկրների միջեւ պետական հարաբերությունները շարունակում են զարգանալ, բացման խոսքում նշեցին Միացյալ Նահանգների եւ Հայաստանի արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները:

«Այսօր ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան հարաբերությունների կենտրոնում նոր Հայաստանն է», – իր ելույթում նշում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Հայ-ամերիկյան հարաբերությունները եզակի են ԱՄՆ-ում Սփյուռքի առկայության առումով, նշեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը.

«Հարյուր տարի անց, մենք ուզում ենք համոզված լինել, որ մեր հարաբերությունները շարունակում են լինել սերտ եւ բարեկամական եւ համոզված եմ, այդպես կլինի ընդմիշտ, քանի որ Ամերիկայի հայկական համայնքը մեզ ընդմիշտ միմյանց է կապում»:

Մշակութային, հոգեւոր ոլորտում Հայաստանի եւ Ամերիկայի ժողովուրդները միմյանց լիարժեք հասկանում են, նշում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը: Նախագահ Թրամփի հետ նախկինում Սպիտակ տանն իր հանդիպման ընթացքում այդ հարցն արքեպիսկոպոսը եւս քննարկել է.

«Երբ նախագահի հետ խոսեցի, մեծ գնահատանքով խոսեց հայ ժողովրդի՝ որպես խելացի, աշխատասեր ժողովրդի մասին»:

Մայր տաճարում անցած միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով իր կողմից նշեց՝ հայ-ամերիկյան հարաբերությունները չափազանց ջերմ են.

«Կարծում եմ, սա կլինի հիմք ապագայում ավելի խորը հարաբերություններ ստեղծելու համար»:

Մայր տաճարում անցած միջոցառմանը հայ համայնքի հետ միասին ներկա էին Միացյալ Նահանգների քաղաքական, հասարակական, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ամերիկացիներ, ովքեր հայկական մշակույթը հարազատ են համարում: Նրանցից մեկն է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը՝ հենց նա է այն պաշտոնյան, ով ապահովեց հատուկ դատախազ Մալլերի խմբի աշխատանքի անխափան գործունեությունը: Ռոզենսթայնը, ում տիկինը հայ է, հայկական մշակույթին լավ է ծանոթ.

«Մենք երկու զավակ ունենք, եւ մենք հպարտ ենք նրանց ամերիկահայ ժառանգությամբ»: