Եթե Սերժ Սարգսյանը չվերադառնա, ինչպես՝ Միհրան Պողոսյանն ու Սամվել Մայրապետյանը, դատավորը պատասխանատվություն կրելո՞ւ է․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որ կոռուպցիոն գործով մեղադրյալ է, ըստ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, աշխատանքային այցով Բելգիայում է, ավելին՝ հանդիպում է ունեցել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

«Անդրադարձ է կատարվել իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին»,- հայտնի է դառնում ՀՀԿ հայտարարությունից։

Factor.am-ին հայտնի է դարձել, որ ամբաստանյալի աթոռին հայտնված Սերժ Սարգսյանին դատարանն է թույլատրել հեռանալ երկրից։

Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Factor TV-ի հարցազրույցում հարց է բարձրացնում՝ դատավորը պատասխանատվություն կրելո՞ւ է, որ Սերժ Սարգսյանը չվերադառնա, ինչպես չեն վերադարձել Սամվել Մայրապետյանը, Միհրան Պողոսյանը:

«Ճիշտն ասած, ես գիտեմ, որ որոշ դեպքերում քրեական գործերով անցնող անձանց վերաբերյալ նախաքննական մարմինը թույլտվություն է տալիս, բայց ինձ հայտնի չէ, որ դատարանը կարող է նման որոշումներ կայացնել, և ես ակնկալում եմ դատարանի բացատրությունները այս կապակցությամբ և ինչու է վստահ, որ Սերժ Սարգսյանը չի խուսափելու պատասխանատվությունից այնպես, ինչպես հայտնի մի քանի դեպքերում»,- ասաց Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան