Նոր կորոնավիրուսի պատճառով 300 մլն աշակերտ և ուսանող դասի չի գնում․ ինչպե՞ս է աշխարհը պայքարում վարակի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով աշխարհում շուրջ  300 միլիոն աշակերտ ու ուսանող ժամանակավորապես զրկված է ուսում ստանալու հնարավորությունից։

Հայաստանի ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսեն մարտի 9-ից։ Աշխարհը գրաված համաճարակն այստեղ առայժմ լուրջ սպառնալիքներ չի ներկայացնում։

Հայաստանի դպրոցներում և բուհերում դասերը մեկ շաբաթով դադարեցվել էին մարտի 2-ից՝ այն բանից հետո, երբ Իրանից հատուկ չվերթով ժամանած Հայաստանի քաղաքացու մոտ նոր տեսակի կորոնավիրուս էր հայտնաբերվել։

Եվ մինչ Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրն ընդամենը մեկն է, աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվն 95 հազար է հասնում, մահացության դեպքերինը՝ 3300-ի։

Իսկ ինչպե՞ս են տարբեր երկրներում արձագանքել նոր տեսակի կորոնավիրուսին։

Իտալիայում, որտեղ նոր կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում  ավելացել է 28-ով՝ հասնելով 107-ի, այսօրվանից մինչև մարտի 15-ը փակվում են  բոլոր դպրոցներն ու համալսարանները։ Երկրում մշակվում է հատուկ նորմատիվ փաստաթուղթ, որը դպրոցի փակման դեպքում ծնողներից մեկին թույլ է տալիս մնալ տանը՝ երեխայի հետ։

Մեծ Բրիտանիայում, որտեղ վերջին տվյալներով կորոնավիրուսի վարակակիրների թիվն 85-ի է հասնում, մի շարք դպրոցներ շարունակում են փակ մնալ։ Դրանցում այժմ համապատասխան սանիտարական աշխատանքներ են տարվում։ Կորոնավիրուսի հետևանքով Մեծ Բրիտանիայում նաև մի քանի վիրահատական կենտրոն է  փակվել։

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում դեռ փակ են մինչև 5-րդ դասարանի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցները։ Հնդկաստանում վարակակիրների թիվը 29-ի է հասել։

Շվեյցարիայում,  որտեղ այսօր նոր կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է  գրանցվել, դպրոցներն աշխատանքը կվերսկսեն մարտի 9-ից։ Սա առայժմ վերաբերում է միայն Շվեյցարիայի Բասել քաղաքին։

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ կորոնավիրուսից մահացությունը 10-ի է հասել, նույնպես դպրոցներ են փակվել։ Նույն իրադրությունն է նաև Նյու Յորքում, որտեղ  վարակակիրների թիվը 11 է։ Երեկ մահացության առաջին դեպքը գրանցած Կալիֆորնիայում ևս՝ մի շարք ուսումնական հաստատություններ փակ  են։

Մարտի 9-ից մեկ ամսով փակ կլինեն նաև ԱՄԷ բոլոր դպրոցներն ու համալսարանները։ Ուսումնական ծրագրից հետ չընկնելու համար այնտեղ նախատեսվում է դասապրոցեսը հեռահար կերպով կազմակերպել՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները։

Ընդհանուր թվով՝ ուսումնական հաստատությունների աշխատանքը սահմանափակվել է 22 երկրում։ Դրանց շարքում են նաև Հարավային Կորեան, Ճապոնիան, Ֆրանսիան և Պակիստանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան