«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը երաշխիք է պահանջում. թեժ քննարկում՝ 2018 թ-ի պետբյուջեի քննարկմանը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում այսօր  մեկնարկեց 2018 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումները:

Քննարկման ընթացքում Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին.  «Պարոն նախարար, ուշադիր հետևում եմ այս գծապատկերներին, շատ գեղեցիկ պատկերներ են՝ կլոր, ութանկյուն, ձվաձև ու այդպես շարունակ, բայց հավատացեք՝ ժողովուրդը հոգնել է այս պատկերազարդ նկարներից: Ես՝ որպես ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժի ներկայացուցիչ, ուզում եմ կոնկրետ հարցադրում անել և ակնկալում եմ կոնկրետ պատասխան՝ խնդրում եմ առանց մանևրի: Դուք՝ վարչապետից հետո որպես թիվ մեկ պատասխանատու երաշխավորո՞ւմ եք, որ այս նախագիծը տեսանելի ու խելամիտ ժամկետներում ազդելու է ժողովրդի կենսամակարդակի վրա: Մենք կարո՞ղ ենք ակնկալել կյանքի փոփոխություն ժողովրդի համար, թե՞ ոչ»: 

Նախարարն արձագանքեց. «Շատ հարգանքով եմ ձեզ վերաբերվում ու մեծ կարծիքի եմ ձեր մասին, բայց վստահեցնում եմ՝ մենք երբեք չենք փորձում մանևրել, դա ամենավտանգավոր բանն է: Մենք փորձում ենք հանրությանը ներկայացնել ճիշտ ազդակները՝ որտեղ ենք կանգնած և ուր պետք է գնանք: Մենք անընդհատ ասում ենք, որ սոցիալական ծախսերին ձեռք չենք տալու, քանի որ խնդիր ունենք լուծելու: Ձեր հարցին հարցով եմ ուզում պատասխանել՝ եթե դուք ինձ ասեք կյանքի որակի փոփոխություն ասելով դուք ի՞նչ եք հասկանում, և  ի՞նչ եք չափում, ի՞նչ գործիքով եք չափում, ես ձեզ կասեմ՝ երաշխիք տալի՞ս ենք, թե ոչ»: 

Մանրամասները՝ տեսանյութում: