Ռոբին Հուդի ֆիլմը ցուցադրելու համար կպատժվե՞ն․ հարց՝ բռնության քարոզը քրեականացնելու վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Արդյո՞ք Ռոբին Հուդի մասին ֆիլմը ցուցադրելու համար հեռուստատեսության պաշտոնյան կարող է պատասխանատվության ենթարկվել։ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նման օրինակ ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Նշենք, որ ներկայացված նախագծով առաջարկվում է քրեականացնել բռնության քարոզը։

«Օրինակ՝ հեռուստատեսությամբ ունենք Ռոբին Հուդի մասին ֆիլմ, որտեղ հերոսն ասում է՝ պետք է գնալ, սպանել, և հեռուստաընկերությունը այդ ֆիլմը ցույց է տալիս: Պե՞տք է այդ հեռուստաընկերության պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկել, որովհետև, ըստ էության, նա տարածում է այդ ֆիլմը»,- ասաց  պատգամավորը։

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն արձագանքեց՝ նշելով, որ յուրաքանչյուր դեպքում անձի արարքում պետք է հիմնավորվի մեղքի առկայությունը. «Արդյո՞ք նա նպատակադրված է եղել բռնության քարոզման, արդյո՞ք նրանց նպատակը միտված է եղել որոշակի խումբ անձանց մոտ առաջացնել բռնություն գործադրելու ցանկություն, արդյո՞ք նրանց ցանկացել են բռնության ենթարկված տեսնել X խմբին: Կարծում եմ՝ հարցի պատասխանը «ոչ»-ն է։ Այդ դեպքերը չպետք է դիտարկվեն այս հանցակազմի համատեքստում»:

Մանրամասները՝ տեսանյութում: