Հինգ անգամ ցուցմունք էր տալիս, ընտրում էին իրենց հարմար ցուցմունքը, ասում էին դատեք․ Նիկոլայ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

ԱԺ-ում քննարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է քննչական գործողություններ կատարելու ժամանակ որոշ դեպքերում հարցաքննության արձանագրությունը կատարել ոչ թե տեքստային, այլ տեսաձայնագրության միջոցով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը Նիկոլայ Բաղդասարյանին հարցրեց՝ ի՞նչ է լինելու, եթե անձը չի ցանկանում այդ կարգով հարցաքննվել. «Ի՞նչ է լինելու այդ դեպքում»։

«Մենք նախատեսել ենք, որ դուք իրավունք ունեք տեսաձայնագրման հնարավորությունից հրաժարվել, հետևաբար՝ վերադառնում ենք հին կարգին։ Եթե նոր Քրեական օրենսգրքով այլ ընթացակարգ նախատեսվի, մեր գործընկերներն այնպես կանեն, որ նաև կանցնենք այն ընթացակարգին, որ ոչ թե մինչդատական վարույթում ձեռք բերվող ապացույցները կարող են հրապարակվել դատաքննության ժամանակ, այլ վկայի կամ տուժողի՝ դատարանում տված ցուցմունքները միայն հիմք կլինի»,- նշեց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ խորհրդային ժամանակաշրջանում շատ ընդունված էր, որ մի խոստովանական ցուցմունք էին կորզում, և դա վճռորոշ էր դատավճռի համար. «Ցավոք՝ մեզանում էլ է այդ իրավիճակը պահպանվել, վերջին ժամանակները չգիտեմ, բայց երբ ես փաստաբան էի, մարդը հինգ անգամ ցուցմունք էր տալիս, ընտրում էին իրենց հարմար ցուցմունքը, ասում էին դատեք, ասում էինք՝ բա էն 4 ցուցմունքը, ասում էին՝ սա է արժանահավատ»։

Մանրամասները՝ տեսանյութում: