Քաղաքացուն Ոստիկանությունում չարչարել են. հայրենադարձները մաքսատուրք չեն վճարի. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ գործադիրի առաջարկության մասին հարցը։

Ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքը խնդրահարույց է։ Նախագիծը ենթադրում է, որ Հայաստան վերադարձող քաղաքացիներն անձնական գույքը կարող են երկիր բերել՝ առանց մաքսային վճարումներ կատարելու:

Անանյանը նշեց, որ գործող օրենսդրությամբ հիմնական խոչընդոտն այն է, որ անձը վերջին 5 տարում յուրաքանչյուր տարվա ընթացքում 180 և ավելի օր պետք է ՀՀ-ում գտնված չլիներ, որպեսզի ազատվեր իր հետ բերած անձնական օգտագործման ապրանքների համար մաքսատուրք վճարելուց: Փոփոխությունը կայանում է նրանում, որ 5 տարվա ընթացքում միայն 915 օրը չպետք է քաղաքացին Հայաստանում գտնվի, և ոչ թե 5 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի։ Ընդ որում՝ 915 օրը պարտադիր չէ, որ հաջորդական լինի:

Վարչապետը հետաքրքրվեց, թե որո՞նք ենե անձնական օգտագորման իրերը: Դավիթ Անանյանը նշեց, որ դրանք սահմանվում են Կառավարության որոշմամբ. օրինակ՝ կարելի է բերել կենցաղային և անձնական օգտագործման օգտագործված սարքերից յուրաքանչյուրից 3 հատ:

«Ընդ որում՝ եթե ընտանիքում 3 անձ է և 3-ն էլ արտոնյալ կարգավիճակ ունեն, որը փաստաթղթավորվելու է ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից, ապա 3 անգամ 3 հեռուստացույց կարող են բերել։ Ավտոմեքենան 1-ը պետք է լինի»,- ասաց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ մեքենայի պարագայում պետք է սեփականության իրավունքը հավաստի, որ Հայաստան ժամանելուց առաջ առնվազն 6 ամսվա ընթացքում այդ մեքենան սեփականության իրավունքով իրեն է պատկանել:

Կառավարությունը նախագծին հավանություն տվեց։

Մանրամասները՝ տեսանյութում: