Ձայնագրությունների մեջ բան փոխել հնարավո՞ր է, երաշխիքներ կա՞ն․ Մելքումյանը՝ հարցաքննությունը ձայնագրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ԱԺ-ում քննարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է քննչական գործողություններ կատարելու ժամանակ որոշ դեպքերում հարցաքննության արձանագրությունը կատարել ոչ թե տեքստային, այլ տեսաձայնագրության միջոցով։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեց. «Տեքստի մեջ ջնջում անելը կամ փոխելը բարդ է, ձայնագրությունների մեջ կրճատել, փոխելն ինչպե՞ս է, երաշխիքներ կա՞ն»։

Ի պատասխան՝ Բաղդասարյանը նշեց, որ դա հնարավոր է պարզել փորձագիտական ուսումնասիրության միջոցով. «Մեր փորձագիտական կենտրոններն ունեն այդ հնարավորությունը՝ ասելու՝ արդյո՞ք կատարվել են ջնջումներ կամ փոփոխություններ, դա քրեորեն պատժելի հանցագործություն է։ Իսկ արձանագրության մեջ, որ ասում եք՝ բարդ է, հենց արձանագրության մեջ ես ունեմ դեպքեր, երբ քննիչն իր կողմից վերջում ավելացրել է մի քանի բառ և փոխվել է ամբողջ արձանագրության բովանդակությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում: