Կառավարությունում կայացել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի նիստը

Լուրեր

18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր Կառավարությունում կայացել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի եզրափակիչ նիստը:

«Նիստին մասնակցել են «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի շրջանակներում աջակցություն ցուցաբերած դոնոր համայնքի ներկայացուցիչները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչները:

Նիստը մեկնարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկայի ողջույնի խոսքերով:

Շնորհակալություն հայտնելով ծրագրում ներդրում ունեցած բոլոր երկրների ներկայացուցիչներին մասնակցության համար՝ փոխվարչապետը նշել է, որ այս հանդիպումները թույլ են տալիս ուշադրության կենտրոնում պահել ընտրական գործընթացների կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ որ այս ոլորտում հետևողական բարեփոխումները և ընտրական հանձնաժողովի կարողությունների շարունակական հզորացումը համահունչ են Կառավարության բարեփոխումների օրակարգին:

Շոմբի Շարփը նշել է, որ համատեղ ջանքերը աջակցել են Հայաստանում թափանցիկ ընտրությունների իրականացմանը 2018 թվականին, որոնք արժանացել են բարձր գնահատականի նաև միջազգային դիտորդների կողմից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, շեշտելով ծրագրերի կարևորությունը, ներկայացրել է դրանց hիմնական արդյունքները և ձեռքբերումները:

Նիստի ընթացքում ՄԱԶԾ ծրագրի աշխատակիցները ներկայացրեցին «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի 2019թ․ արդյունքները և նախանշեցին ծրագրի հետագա փուլերը մինչ 2020թ. վերջը:

Նիստը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով»,- ասված է հաղորդագրությունում: