Սերժ Սարգսյանը պայթեցրեց փուչիկը. «Ժամանակ»

Լուրեր

02.02.2026 | 23:29
Թուրքիան և Ադրբեջանը պետք է ապացուցեն, որ ԵՄ-ին Ռուսաստանի գազ չեն մատակարարում
02.02.2026 | 23:15
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
02.02.2026 | 22:59
Թուրքիան, Եգիպտոսն ու Կատարը ձգտում են Անկարայում Սթիվ Ուիթկոֆի և Իրանի պաշտոնյաների միջև հանդիպում կազմակերպել
02.02.2026 | 22:42
Ստյոպա Մկրտչյանը` «Նյուրնբերգի» ֆուտբոլիստ
02.02.2026 | 22:30
«Ասել են՝ միացեք վարչապետի բարենորոգման կոչին»․ գնդերեցներ՝ Մայր Աթոռի ենթակայությունից դուրս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 22:16
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.02.2026 | 22:03
Ալիևն ու Ադրբեջանը՝ Էփշտեյնի գործի նոր հրապարակված ֆայլերում
02.02.2026 | 21:50
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
02.02.2026 | 21:39
Սեռական սկանդալների մասին՝ 3 մլն էջ․ ովքեր են Էփշտեյնի ֆայլերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
02.02.2026 | 21:27
WTA. Էլինա Ավանեսյանը նահանջել է 20 աստիճան
02.02.2026 | 21:15
Կարծում եմ՝ ՌԴ-ի հետ լարվածության թեման շատ ավելի գերագնահատված է, քան իրականությունը կա․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 21:02
Գերմանիայում 5 մարդ է ձերբակալվել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների անօրինական արտահանման գործով
02.02.2026 | 20:51
Վլադիմիր Հովհաննիսյանը պարգևատրվել է գրեփլինգի ֆեդերացիայի ամենաբարձր աստիճանի պատվո մեդալով
02.02.2026 | 20:40
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում
02.02.2026 | 20:27
«Իմ կյանքը վտանգված է». ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստի ահազանգը
Բոլորը

«Ժամանակ» թերթը գրում է.

 

«Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ հանդիպման ժամանակ, որ տեղի է ունեցել այսօր Երեւանում, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ միջուկային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն՝ համաձայն 2015թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագրի: Սարգսյանի այդ հայտարարությունը ներկայումս առանձնակի կարեւորություն է ստանում ոչ միայն էներգետիկ անվտանգության հեռանկարների տեսանկյունից, այլ նաեւ Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի, որի ստորագրումը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում սպասվող ԵՄ Արեւելյան Գործընկերության Վեհաժողովում:

 

Բանն այն է, որ միջուկային էներգետիկայի, մասնավորապես հայկական ատոմակայանի վերաբերյալ դրույթը, որ առկա է համաձայնագրում, դարձավ այդ համաձայնագրի, այսպես ասած, ընդդիմախոսների թերեւս գլխավոր զենքը կամ փաստարկը: Այն բանից հետո, երբ Եվրամիությունը եւ Հայաստանը օրերս գաղտնազերծեցին շրջանակային նախաստորագրված համաձայնագիրը, ընդդիմախոսները հենվեցին այն դրույթի վրա, որ Հայաստանը պարտավորվում է փակել ատոմակայանը: Գործնականում, միայն այդ դրույթը դարձավ հակաքարոզչության այսպես ասած փաստարկ, քանի որ համաձայնագիրն ինքնին չուներ «բռնվելու» այլ տեղ նրանց համար, ովքեր զանազան նպատակներով փորձում են տորպեդահարել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Սարգսյանն այդպիսով գործնականում փակում է թեման ամենաբարձր մակարդակով, թեեւ թեմա որպես այդպիսին, ըստ էության չկար, պարզապես փչվել էր այսպես ասած փուչիկ՝ ԵՄ հետ համաձայնագրին հարվածելու համար: Բանն այն է, որ համաձայնագրում ատոմակայանի փակման մասին արձանագրմանը զուգահեռ կա նաեւ այսպես ասած պայմանը, որ դա տեղի կունենա համարժեք հզորություն ապահովելուց հետո: Իհարկե կոնկրետ նշված չէ այդ հզորության բնույթը, սակայն համարժեք հասկացությունը ամենեւին լոկ թվաբանական հասկացություն չէ եւ եթե չկա արձանագրված կոնկրետ պարամետրը, այսինքն՝ մեգավատային համարժեքություն, արտադրական ծավալի համարժեքություն եւ այլն, ուրեմն համարժեք բառը ենթադրում է նաեւ բնույթային համապատասխանություն:

 

Այսինքն, եթե չկա կոնկրետ պարամետրի արձանագրում, ուրեմն ատոմակայանի համարժեքը ատոմակայանն է, այսինքն՝ նույն բնույթի հզորությունը, ոչ միայն նույն ծավալի: Այդպիսով, Սերժ Սարգսյանը գործնականում պայթեցնում է ԵՄ շրջանակային համաձայնագրի դեմ հակաքարոզչության փուչիկը, կամ ամենամեծ փուչիկը: Սակայն, դրանով հանդերձ, Սարգսյանի հիշատակումը նաեւ ուշադրություն է հրավիրում մեկ այլ փուչիկի վրա, որը Սարգսյանն արդեն ոչ թե պայթեցրել, այլ փչել է, սակայն ոչ թե այսօր, այլ մոտ տասը տարի առաջ՝ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարանից հնչեցրած ուղերձով: Դրանում նա հայտարարեց, որ Հայաստանը սկսում է նոր ատոմակայանի կառուցում: Դա իսկապես կարեւոր եւ ռազմավարական նշանակության հռչակում էր, ինչը սակայն տասը տարի անց մնում է նույն մակարդակին:

 

Մինչդեռ ակնհայտ է, որ հայկական ատոմակայանը չի կարող շահագործվել անվերջ, օբյեկտիվորեն, զուտ ֆիզիկական կենսունակության խնդրից ելնելով, անկախ որեւէ փակման պահանջից: Ավելին, հենց այդ նկատառումով է շոշափվում փակման թեման, ոչ թե զուտ ԵՄ-ի ինչ-որ քմահաճույքով: Բայց դա նշանակում է, որ, թեեւ ռուսական վարկով Հայաստանը փորձում է եւս տասը տարով երկարաձգել շահագործումը, այդուհանդերձ ակնհայտ է, որ պետք է ինտենսիվացնել քայլերը նոր ատոմակայանի ուղղությամբ, որ գոնե հաջորդ տասնամյակի ավարտին մենք ունենանք թղթից դեպի իրականություն շատ ավելի մեծ քայլ արձանագրած նոր ատոմակայանի նախաձեռնություն»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: