Ո՞վ է աշխարհահռչակ գթության քույր, հայուհի Օլգան. «Փաստ»

Լուրեր

08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այսօր ես եկել եմ ասելու ձեզ՝ օգնությունը ճանապարհին է»,– հոկտեմբերի 24–26–ը Վաշինգտոնում կայացած «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթաժողովին Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն ազդարարել է Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության արմատական փոփոխության մասին:

«Մերձավոր Արևելքի մեր քրիստոնյա բարեկամները չպետք է ապավինեն միջազգային կազմակերպություններին: Ամերիկան կարող է նրանց ուղղակի օգնել»,– հայտարարեց Փենսը:

Իր ելույթում փոխնախագահ Փենսը նաև հիշեցրել է, որ քրիստոնեությունը տարածվել է հենց Մերձավոր Արևելքից. «Սիրիայի սարերում, Լիբանանի հովիտներում, Նինվեի հարթավայրերում, Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի և Եփրատի ափերից մինչև Նեղոսի դելտա մեր հավատքի հայրերն ու մայրերը Քրիստոնյա հավատքի սերմերն են տնկել»:

Իրաքից գագաթաժողովին ժամանած Մայր Օլգան ընդգծել է՝ Հայկական, Սիրիական և Խալդյան եկեղեցիները քրիստոնեությունն ընդունեցին դեռևս առաջին դարում առաքյալներից, հետևաբար և կոչվում են՝ Առաքելական:

«Մայրս հայ է և մինչ օրս աղոթում է միայն հայերեն, նշում Սուրբ Ծնունդը Հայ առաքելական եկեղեցու հետ, քանի որ կապված է իր արմատներին: Դա պետք է հարգել և թույլ տալ մարդկանց պահպանել կապն արմատների հետ»:

Իսկ ո՞վ է այս հայուհին:

Մայր Օլգան, Հռոմի կաթոլիկ եկեղեցու Բոստոնի թեմի «Նազարեթի Մարիամի դուստրեր» կանանց առաքելական կրոնական համայնքի հիմնադիրը և գթության քույրը, ծնվել և մեծացել է Իրաքում: Չորս պատերազմ է տեսել:

1993–ին ստեղծել է «Սիրիր հարևանիդ» շարժումը. քրիստոնյա և մահմեդական համայնքներից նա երիտասարդ տղամարդկանց և կանանց հրավիրեց` հոգալու Իրաքում ապրող աղքատների կարիքները:

Իրաքում Մայր Օլգան տարիներ շարունակ ծառայում էր բանտարկյալներին, անօթևաններին, ծերերին և հաշմանդամներին: Իրաքի կառավարությունը, բարձր գնահատելով նրա աշխատանքը, Օլգային մարդասիրական մրցանակի արժանացրեց:

Օլգան Իրաքի Էրեբի համալսարանի կենսաբանության և արյունաբանության ամբիոնի, ինչպես նաև Հռոմի Պապական Ուրբանյան համալսարանին կից Բաբելոնի քոլեջի փիլիսոփայության և աստվածաբանության մագիստրոս է:

2001–ին ուսանել է Միացյալ Նահանգներում` ստանալով Հովվական ծառայության բոստոնյան քոլեջի մագիստրոսական աստիճան: 2002–2011թթ. աշխատել է Բոստոնի համալսարանի կաթոլիկ կենտրոնի քոլեջում:

2009–ին Կարդինալ Պատրիկ ՕÿՄալլիի թույլտվությամբ Բոստոնի համալսարանում Օլգան նոր առաքելություն սկսեց. երիտասարդ կանանց աղոթքի և խոհեմության՝ «Նազարեթի տուն»:

2011–ին կարդինալը նրան իր թույլտվությունը տվեց` հիմնելու «Նազարեթի Մարիամի դուստրեր» կանանց առաքելական համայնք՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու Բոստոնի թեմում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: