Ո՞նց մաքրենք, բերե՛ք մաքրելու լավ տարբերակ, ընդունենք․ նախարարը՝ դատական համակարգի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 01:05
ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 01:02
Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ողջ իրավական գործիքակազմը. Իվետա Տոնոյան
12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հնչեցրած կարծիքին, որ այս նախագծով դատավորների կախյալություն է ստեղծվում:

Ի պատասխան՝ նախարարը նույնպես հարցեր տվեց. «Ո՞ր մարմնից, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ բացարձակ մեծամասնությունը դատավորներ են, ԲԴԽ-ի՞ց, որտեղ 5 դատավոր անդամ կա և սահմանադրական մարմին է, ուսումնական հարցերի հանձնաժողովի՞ց, որտեղ գերակշիռը մասը դատավորներ են… ի՞նչ ենք մենք ուզում սրանով ասել, էլ ո՞նց է կախյալ, ումի՞ց է կախյալ»։

Ռուստամ Բադասյանը նաև անդրադարձավ դիտարկմանը, թե մինչև առաջարկվող փոփոխությունները պետք է դատական համակարգը զտել:

«Ասում եք՝ կարող էր ավելի կոշտ լինել նախագիծը, պետք է մաքրեք… Ո՞նց մաքրենք, ո՞ւմ մաքրենք։ Հա՛մ խոսում եք դատական համակարգի անկախությունից, հա՛մ դատավորների արժանապատվությունից, շատ գեղեցիկ խոսքեր եք վկայակոչում Հունաստանից, Հին Հռոմից, հետո ասում եք՝ մաքրեք: Ո՞նց մաքրեք։ Բերեք ձեր այն տարբերակը, որն ավելի խիստ է, լուծում է դատական համակարգի առջև ծառացած խնդիրները, մենք կընդունենք: Բայց մի պայման կա, պետք է չհակասի Սահմանադրությանը»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։