Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց կհատկացվի ամենամսյա պարգևավճար․ ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ
Հասարակություն
04.03.2020 | 11:03Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց հատկացնել ամենամսյա 40 հազար դրամ պարգևավճար։ Հիմնական պայմաններն են՝ 6 և ավելի երեխաների առկայութունը, ինչպես նաև ընտանիքի մասին դրական ձևավորված կարծիքը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանի խոսքով՝ այս պահին այդպիսի 9 ընտանիք է հաշվառված։ Նախագծին կողմ քվեարկեց 113 պատգամավոր։