Ընդունված օրինագծով հնարավոր կլինի ներդնել միասնական սոցիալական ծառայություններ մատուցելու համակարգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
04.03.2020 | 11:04ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծով առաջարկվում է սոցիալական կարիքի գնահատման և սոցիալական ծառայություններ մատուցելու գործառույթը վերադարձնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ներդնել միասնական սոցիալական ծառայություններ մատուցելու համակարգ։ Ներկայացված օրենքներից կհանվի ՏԻՄ եզրույթը։
Նախագիծն ընդունվեց 112 կողմ ձայնով: