Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդագիր է ներկայացրել քաղաքապետ Հայկ Մարությանին. Գոռ Աբրահամյան

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Նկատի ունենալով հասարակական հետաքրքրությունը և հանրային տրանսպորտի ուղևորափոխադրումների անվտանգության կարևորությունը՝ պետք է տեղեկացնեմ հետևյալը. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Այս տարվա փետրվարի 5-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի ունեցած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի և թիվ 99 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի ավտովթարի վերաբերյալ նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Նման որոշում կայացվել է՝ նկատի ունենալով, որ ավտովթարի հետևանքով 7 քաղաքացիների ստացած մարմնական վնասվածքները, ըստ ստացված դատաբժշկական եզրակացության, եղել են թեթև, կամ թեթևի հատկանիշներ չպարունակող, այսինքն քրեաիրավական հետևանքեր չեն առաջացրել։

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, սակայն, որ երթուղի իրականացնող միկրոավտոբուսի վարորդը դեպքի պահին ավտոմեքենան վարել է ալկոհոլային հարբածության վիճակում։

Բացի այդ, վերջինիս վարորդական իրավունքի վկայականի ժամկետը 04․12․2019թ․լրացած է եղել և օրենքով սահմանված կարգով չի երկարացվել։ Այսինքն հաստատվել է, որ հանրային տրանսպորտային միջոց վարող անձը տվյալ պահին չի ունեցել վավեր վարորդական իրավունքի վկայական, հետևաբար նաև այդպիսի իրավունք, բացի այդ՝ մեծ թվով անձանց հանրային տրանսպորտով տեղափոխել է ալկոհոլային ծանր հարբածության վիճակում, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Այս փաստերի կապակցությամբ արդեն ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայությունում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում կլուծվի անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Սակայն այն հանգամանքը, որ երթուղային տաքսի վարող անձը վարորդական իրավունքի վավեր վկայական չի ունեցել, առերևույթ վկայում է նաև երթուղին սպասարկող կազմակերպության ծառայողների կամ վերջինիս գործունեության նկատմամբ վերահսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման մեջ թերանալու, ոչ պատշաճ կատարելու մասին։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ հանցագործության պատճառների և նպաստող պայմանների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու դատախազական լիազորության շրջանակում Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Միջնորդագրով բարձրացվել է տրանսպորտային սպասարկման ոլորտում վերահսկողական լիազորություններ ունեցող պաշտոնատար անձանց կողմից համապատասխան մեխանիզմներն առավել արդյունավետ և հետևողական գործադրելու, վարորդական իրավունքի վկայական չունեցող, դրա գործողության կասեցված կամ ժամկետը լրացած անձանց կողմից հանրային տրանսպորտի շահագործումը, ինչպես նաև ոչ սթափ վիճակում այն վարելը, երթուղի իրականացնելու դեպքերը բացառելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու և իրականացված միջոցառումների արդյունքների մասին Երևան քաղաքի դատախազությանը հայտնելու խնդիրը»,- գրել է նա: