ԱԱԾ-ն նոր ֆեյքի դեմ քրգործ է հարուցել. ո՞վ է Քոչարյանին մեղադրում զինվորներին սպանելու հրաման տալու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 14:52
ԱԺ-ն ընդունեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողով
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը ֆեյսբուք սոցիալական ցանցի երեք նոր օգտատերերի նկատմամբ քրեական գործեր է հարուցել: Այս օգտատերերը ֆեյբուքում կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև ահաբեկչության հրապարակային կոչեր:

«Այն կեղծ էջերը, որոնք կլինեն սպառնալիք ազգային անվտանգության համար, դրանք մեր կողմից կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

ԱԱԾ մամուլի կենտրոնից Factor TV-ին փոխանցել են, որ երեք օգտատերերից մեկը ֆեյսբուքում հանդես է գալիս «Քեթի ջան» (Kathy Jan) կեղծ անունով: Նրա էջն ուսումնասիրելիս նկատում ենք, որ օգտատիրոջ քննադատությունների թիրախում հիմնականում ընդդիմադիր գործիչներ են:

Փետրվարի 16-ին «Քեթի ջան» (Kathy Jan) օգտատերը տեղեկություն էր տարածել, որ ոչ մարտական գործողությունների ժամանակ Արցախում զինծառայողները մահանում են Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հրամանով: Օգտատերը գրառմանը կից հրապարակել էր Քոչարյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի  լուսանկարը:

Գրառմանը, որն արդեն ջնջված է, ԱԱԾ-ի ուշադրությունն էր հրավիրել Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա կոչ էր արել ԱԱԾ-ին բացահայտել կեղծ օգտատիրոջը:  Այս հրապարակումից հետո Factor TV-ին ԱԱԾ-ից փոխանցել են, որ «Քեթի ջան» (Kathy Jan) օգտատիրոջ կողմից 2019 թվականի նոյեմբերից մինչ 2020 թվականը ֆեյբուքում իրականացվել են ահաբեկչության հրապարակային կոչեր: Հարուցված քրեական գործի և առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, սակայն, իրավապահ կառույցը մանրամասներ չի փոխանցում: Անհայտ է, թե օգտատերը ինչ կարգավիճակ ունի կամ արդյոք հրավիրվե՞լ է ԱԱԾ:

Ինքը՝ «Քեթի ջան» (Kathy Jan) օգտատերը, Factor TV-ի հետ ֆեյսբուքյան հաղորդագրությունների միջոցով փոխանցեց, որ տեղեկություններ չունի հարուցված քրեական գործի մասին: Միաժամանակ պնդելով, որ իր գրառման մեջ որևէ սխալ ինֆորմացիա չկա: Ի դեպ, այս օգտատիրոջ մասին Ֆեյսբուքյան էջում որևէ տեղեկություն չկա, միայն նշված է, որ նախկինում բնակվել է Երևանում:

«Մեդիա մաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն արձանագրում է՝ ֆեյքնյուզն ունի սպառողների լայն շրջանակ: Հիմնական լսարանը  մեդագրագիտության ցածր մակարդակ ունեցող անձինք են:

«Ատելության խոսքը ձերբակալություններից հետո չի նվազում, քանի որ ասում են՝ ԱԱԾ-ն իմ հետևից չի գա, դրա համար ունեն պատճառներ: Օրինակ, որ վիրավորում են ըննդիմադիրներին, ապա ԱԱԾ-ն իրենց նկատմամբ մեղմ կլինի»,- ասաց նա:

Տարեսկզբին ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում հայտնվեց  ֆեյսբուքում Դիաննա Հարությունյան անունով կեղծ օգտահաշիվը կառավարող անձը: Նա հունվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ հայտարարություն էր տարածել՝ իբր Փաշինյանը  իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առիթով շնորհավորել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս կեղծ հայտարարությունը, հիշեցնենք, արտատպվեց Իրանի և ադրբեջանական մամուլի էջերում, իսկ Հայաստանից պաշտոնական հերքումը եղավ տևական ուշացումով։ Ի վերջո, օրեր անց, ԱԱԾ-ն հայտնաբերեց կեղծ գրառման հեղինակին և  բերման ենթարկեց։

Հիշեցնենք, որ մինչ այս, հանրությանը, բացի «Դիանա Հարությունյան» ֆեյք օգտատիրոջ  բացահայտումից, հայտնի էր ֆեյքի բացահայտման  ընդամենը մեկ դեպք: Խոսքը «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» կեղծ օգտատիրոջ մասին է, որի խափանման միջոցն ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Ի դեպ, նշենք, որ այդ ֆեյքը, որը կառավարում էր Արմեն Ավագի Աբ-ն, ապրիլի 9-ին կալանավորվել էր «Ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» մեղադրանքով: Նա ազատ արձակվելուց անմիջապես հետո գրառում էր կատարել ֆեյսբուքում, որը, սակայն, Factor.am-ի կողմից արձանագրվելուց հետո, արագորեն հեռացվեց:

Մեդիափորձագետ Դավիթ Ալավերդյանը նկատում է՝ ֆեյքերի դեմ պայքարն անարդյունավետ է՝ սահմանափակ գործիքների պատճառով:

«ԱԱԾ-ի և մյուս իրավապահ մարմինների հնարավորությունները սահմանափակ են, եթե խելացի ֆեյքերը որոշեն, որ իրենց գրառումները պետք է կատարեն արտասահմանում գրանցված օգտատերերի միջոցով կամ օգտագործեն ծրագրեր, որոնցով չի երևում իրենց գտնվելու փաստացի վայրը, ապա դա կբարդացնի ԱԱԾ-ի խնդիրը»,- նշեց նա:

Ամփոփելով՝ նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ տնօրենին դեռ 2019 թվականի ապրիլի 4-ին ֆեյքերին բացահայտելու և կոշտ հակահարված տալու  հանձնարարականից  շուրջ մեկ տարի անց, ԱԱԾ-ն, փաստորեն, բացահայտել  է  ընդամենը երեք ֆեյք օգտատիրոջ, մինչդեռ վտանգավոր հայտարարություններ կատարող ֆեյքերի պակաս ֆեյսբուքում չկա։

 

Մանրմասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան