Նորքի ինֆեկցիոնից վստահեցնում են՝ նման հիվանդ չեն ունեցել․ Չինաստանից վերադարձած քաղաքացու ահազանգի հետքերով

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ Factor.am-ին էր ահազանգել փետրվարի 20-ին Չինաստանի Շանհայ քաղաքացից վերադարձած մի քաղաքացի, որը նշում էր, թե «Զվարթնոց» օդանավակայանում իրեն վստահեցրել են, որ հիվանդանոց տեղափոխելու կամ կարանտինի տակ պահելու իմաստ չկա, իսկ հետագայում, երբ դիմել է՝ կորոնավիրուսի թեստ անցնելու նպատակով, պարզել է, որ ըստ իր անունով լրացված թղթի՝ ինքը պետք է Նորքի հիվանդանոցում պառկած լիներ:

Մեզ ուղղված նամակում քաղաքացին նշել էր․ «Երբ ինձ զանգահարեցին և հարցրին առողջությանս որպիսության մասին, ես խնդրեցի, որ ինձ տանեն թեստավորման, քանի որ գիտեմ, որ ՀՀ-ն 200 թեստի ապարատներ է ստացել Ռուսաստանից: Բժշկուհին շատ կոպիտ կերպով ինձ ասաց, թե ես կարող էի պահանջել, որպեսզի թեստ անցնեի, երբ պառկած էի Նորքի հիվանդանոցում: Այս խոսքերը ինձ անակնկալի բերեցին: Ես ասացի բժշկուհուն, որ ես ոչ մի օր չեմ անցկացրել Նորքի հիվանդանոցում, ինչին ի պատասխան բժշկուհին ասաց, որ իրեն թուղթ են փոխանցել, որտեղ նշված է, որ ես պառկած եմ եղել Նորքի հիվանդանոցում»։

Ահազանգի հետքերով Factor.am-ը կապ հաստատեց Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի փոխտնօրեն Էդուարդ Զարդարյանի հետ, որը մեզ հավաստիացրեց, որ իրենց մոտ 2020-ի փետրվարի 20-ից հետո Տիգրան Սուրենի Մուրադյանի տվյալներով որևէ թուղթ չկա, իրենք նման հիվանդ չեն ունեցել։

Factor.am-ը կապվեց նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, որի իրավասության տակ է «Զվարթնոց» օդանավակայան ժամանող ուղևորների զննումը։ Տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը մեզ փոխանցեց․ «Միջազգային առողջապահական կանոնների համաձայն՝ եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա չեն վարակիչ հիվանդություններին բնորոշ կասկածելի նշաններ՝ հազ, տենդ, ջերմություն, այլ ախտանիշեր, անձը հոսպիտալացման ենթակա չէ։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը սահմանային բժշկասանիտարական անցման կետերում կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առաջնորդվում է այս մոտեցմամբ։ Անձը հոսպիտալացվում է, եթե նրա մոտ առկա են թվարկած ախտանշանները»։

Անդրադառնալով քաղաքացու այն պնդմանը, թե «Թղթում նշված է, որ ես պառկած եմ եղել Նորքի հիվանդանոցում: Այսինքն՝ ստացվում է, որ ես հավանաբար ի սկզբանե պետք է տեղափոխվեի Նորքի հիվանդանոց», Լիանա Եղիազարյանը նշեց․ «Հասկանալի չէ, թե ինչ թղթեր նկատի ունի քաղաքացին։ Միայն կարող եմ ասել, որ ԱԱՏՄ-ն սահմանին լրացնում է հասցեական քարտեր, որոնցում նշվում են անձնական տվյալներ և տեղեկատվություն, թե տվյալ անձը որտեղ է գրանցված կամ բնակվելու։ Այս հասցեական քարտերը տրամադրվում են պոլիկլինիկաներին՝ անձանց առողջական վիճակի հետագա վարումն իրականացնելու համար։ Տիգրան Մուրադյանի անվամբ լրացված հասցեական քարտում հոսպիտալացման մասին որևէ նշում չկա»։

ԱԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետը նաև վստահեցրեց․ օդանավակայանում լրացված հասցեական քարտերով հիվանդանոցային ուղեգրումներ չեն կատարվում։

«Այս առումով կոռուպցիոն ռիսկեր հնարավոր չեն»,- ասաց Լիանա Եղիազարյանը։

Նելլի Մելքոնյան