Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, կշարունակի մնալ կալանավորված

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը կմնա կալանավորված։  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց  պաշտպան Ամրամ Մակինյանը:

«Այս որոշումը սպասելի էր այն մասով, որ ամեն ինչ արվում է, որ Կարեն Խաչատրյանը շարունակաբար պահվի կալանքի տակ։ Գտնում ենք, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու իրավական հիմքերը բացակայում են»,- նկատեց պաշտպանը:

Հարցին՝ ո՞ւմ կողմից և ինչի՞ համար է դա արվում, պաշտպանը դժվարացավ պատասխանել։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը և մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար:

Խաչատրյանը և նրա հորեղբայր Գագիկ Խաչատրյանը, որը եղել է ՊԵԿ նախագահ, ֆինանսների նախարար, ձերբակալվել են 2019-ի օգոստոսի 27-ին, ապա՝ կալանավորվել։ Շուրջ 5 ամիս կալանքի տակ մնալուց հետո Կարեն Խաչատրյանն ազատ էր արձակվել հունվարին, ապա փետրվարի 17-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր նրա նկատմամբ խափանմամբ միջոց գրավը թույլատրելի համարելու Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը։ Նրան կալանքից գրավով ազատելը ճանաչվել էր անթույլատրելի: