Կորոնավիրուսի շուրջ վիճակը ծանր չէ, բայց լուրջ է․ Արմեն Մուրադյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2024 | 15:10
ՃՏՊ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին. կան տուժածներ
28.04.2024 | 14:22
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Կատար
28.04.2024 | 13:33
Ապրիլի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
28.04.2024 | 13:10
Եվրոյի փոխարժեքը շարունակում է իջնել
28.04.2024 | 12:39
Քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները
28.04.2024 | 12:20
Նպաստելու ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպան
28.04.2024 | 11:52
Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
28.04.2024 | 11:17
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
28.04.2024 | 10:39
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
28.04.2024 | 10:31
Քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը և չի կարողացել վերադառնալ․ օգնել են փրկարարները
28.04.2024 | 10:06
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
27.04.2024 | 20:58
Հետաքրքիր է՝ Սևանի ափին ծիրանի ծառ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:37
Հայաստանում ժողովրդավարության մակարդակից գո՞հ եք. Փաշինյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:00
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ժուռնալիստների միություն
27.04.2024 | 19:43
Վանաձորի և Գուգարքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ը զրուցել է առողջապահության նախկին նախարար, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ

-Պարո՛ն Մուրադյան, այս պահին կորոնավիրուսով վարակի հաստատված մեկ դեպք կա Հայաստանում, ցանցային սուպերմարկետներում աժիոտաժ էր՝ մարդիկ սննդամթերքի պաշար են հավաքում, դեղատներում կա դիմակների, ալկոգելի պակասություն։ Խուճապի երեկվա դրսևորումը ինչի՞ց է գալիս՝ մեր անպատրաստությունի՞ց, մտածում էինք՝ վիրուսը մեզ կշրջանցի՞, ի՞նչ քայլեր պիտի արվեին, որ սա չլիներ։

-Կորոնավիրուսից ավելի մեծ վտանգ է հենց խուճապը, և երբևէ անհրաժեշտություն, հիմքեր խուճապի չեմ տեսնում, որովհետև այո՛, վիճակը լուրջ է, բայց ծանր չէ, առավել ևս՝ խուճապի մատնվելու որևէ հիմք չկա՝ հարցով զբաղվում են պրոֆեսիոնալներ՝ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը՝ Արտավազդ Վանյանի նախագահությամբ, մարդիկ, որոնք ունեն հսկայական փորձ՝ պրոֆեսիոնալիզմ և, համոզված եմ, իրենց գործելակերպը լրիվ հիմնավորված է։ Դիմակներն ու խանութներում աժիոտաժը թերիրազեկման և գերլարվածության պատճառով է զարգացել։ Մենք չենք կարող ասել, որ այդպիսի երևույթ չկա։ Դիմակներ փողոցում կրելը հիմնավորված չէ, դիմակը պետք է կրել հիվանդասենյակ մտնելիս, երբ գիտես, որ ռիսկային խմբի հետ պետք է շփվես։ Այդ պահին իհարկե, հատուկ տեսակի դիմակը անհրաժեշտություն է։ Ինչ վերաբերվում է դիմակների պակասությանը, չեմ կարող ասել անգամ՝ մարդկանց, որոնք այս պահին դիմակների բիզնես են փորձում զարգացնել և անգամներով բարձրացրել են գինը, կարծում եմ՝ այստեղ խղճի խնդիր է, ցինիմզի վերածված բիզնես է։ Անհիմն աժիոտաժ է դիմակների ու սննդամթերքի հետ կապված։

-Դեղատներից շատերում փակցված է «Դիմակ չկա» գրությունը։ Դեֆիցիտը, ըստ վարչապետի, միայն Հայաստանում չէ և որ գործարարները չեն ներկրում դիմակներ՝ թանկ գների պատճառով, որպեսզի այստեղ սպեկուլյացիաների մեջ չմեղադրվեն։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք պետությունը նման դեպքերում պե՞տք է բավարարվի՝ ասելով շուկայական հարաբերություններ են և ձեռքերը լվանա, թե՞ պետք է իրավիճակի կառավարումը ձեռքը վերցնի։

-Նման իրավիճակներում, երբ լուրջ վտանգներ են, գործողությունները պետք է լինեն հստակ, նման ազատ շուկան, կարծում եմ՝ անթույլատրելի է անգամ, եթե դա սահմանափակված չէ։ Մենք այդ ժողովուրդը չենք, որ ուրիշի դժվարության վրա բիզնես անենք, դա նույնն է, որ սովի ժամանակ ասես պահանջարկը ձևավորում է առաջարկ և արդարացնես հանիբալիզմը։ Սա ցինիզմի գագաթնակետն է՝ դիմակների վրա բիզնես անելը։ Ի դեպ, 3 ժամից ավել դիմակ կրելը վտանգավոր է դառնում, պետք է անընդհատ փոխվի։

-Օրինակ՝ Արսեն Թորոսյանը մինչև վարակի հայտնվելը, ասում էր, որ 150 հազար դիմակ կա, բայց հետո պարզաբանեց, որ դրանք միայն բուժաշխատողների համար են։ Նույնիսկ վարչապետը իր էջում հրապարակում է տեղեկություն, որ պետք է հետևել կանոններին, սակայն դեղատներ այցերը ցույց են տալիս, որ ալկոգելեր, դիմակներ չկան։ Իսկ ի՞նչ պետք է անեն քաղաքացիները։

-Համատարած ֆիքսված չէ, որ բոլորը պետք է կրեն դիմակներ։ Հանրային տրանսպորտում կամ ձեռքով բարևելիս անհրաժեշտություն կա ձեռքերը լվանալ, բայց պարտադիր չի ալկոգելով, հասարակ օղին էլ կարող է օգնել։ Ձեռքերի լվանալը ամենատարածված մեթոդը պետք է լինի։

-Ձեր գնահատմամբ՝ արդյոք Իրանից ու Չինաստանից Հայաստան քաղաքացիների վերադարձը կազմակերպվեց ռիսկերի բացառման համար բոլոր քայլերի իրագործմամբ և որպես նախկին նախարար, ասացեք խնդրեմ, նման պայմաններում ռսիկերի պլանավորում արվո՞ւմ է։

-Կարծում եմ՝ պետք լինեն սցենարներ, եթե չկան, սա այլ հարց է, և պատկան մարմիններն այստեղ պետք է մտահոգվեն։ Ինչ մնում է սահմանների փակմանը, ես կարծում եմ՝ ժամանակին և հաշվարկված որոշում է, սակայն դեպքի առկայությունը ՀՀ-ում նշանակում է, որ միայն սահման փակելով մենք չենք կարող երաշխավորված լինել, որ դեպքեր չեն լինելու։ Ֆիզիկապես տարանջատվելը գործիքակազմի մի մասն է, որ կիրառվեց ժամանակին։ Այնուամենայնիվ, ունենք դեպք։ Բոլորը, ովքեր շփվել են դեպքին առնչված անձի հետ, մեկուսացվել են, պետք է պատրաստ լինել բուժական միջոցառումների։ Կարծում եմ՝ այդ ամենը արված է, այլ հարց է՝ ժամանակին ինչպիսի վտանգների մասին էին մեզ ահազանգում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այլ հարց է, թե ինչպիսի վտանգներ կային, երբ տարածաշրջանում տարածված էր վարակը և ինչ գործողություններ էին արվել։ Սա, կարծում եմ, ժամանակի քննությունը պետք է պարզի։ Այսօր օպերատիվ վիճակ է, որում պետք է բոլորս կարողանանք կատարել մեր պարտքը և վերլուծականներ՝ ինչ է եղել։ Անպայման կքննարկվի՝ արդյոք ադեկվատ կազմակերպվե՞լ էր ամենը, արդյոք սցենարները պատրա՞ստ էին, արդյոք սցենարների հետ կապված որոշումնե՞ր են եղել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան