Վանաձորի 3 բնակիչները վնասվածքներն ստացել են ավտոտնակում խմբակային վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ. ՔԿ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

2020 թվականի փետրվարի 29-ին՝ժամը 21:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային և այլ մարմնական վնասվածքներով, իրենց մոտ բուժօգնության են դիմել Վանաձոր քաղաքի երեք բնակիչներ:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք վնասվածքներն ստացել են Վանաձոր քաղաքի ավտոտնակներից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած խմբակային վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի թվով 8 պարկուճ, արնանման հետքեր, կացին, արյունոտ հագուստ, ապակու ջարդված կտորներ, ինչպես նաև՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպի մասնակիցների ողջ շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: