Ես չգիտեմ՝ ինչից ենք մենք տուժելու․ ՄԻԱՎ-ով ապրող քաղաքացու հարցը՝ նախարարության ներկայացուցչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորման թեմայով Ազգային ժողովում կազմակերպված քննարկման ժամանակ ՄԻԱՎ վարակակիր քաղաքացին հարց ուղղեց Առողջապահության նախարարության ներկայացուցչին՝ արդյո՞ք հասարակությունը պատրաստ է մեկ տեղում բժշկական ծառայություններ ստանալ ՄԻԱՎ վարակակիր քաղաքացիների հետ։

«Արդյո՞ք մեր հասարակությունը բավականին իրազեկված է, որպեսզի մեկ տեղում սովորական մարդիկ օգտվեն նույն ամեն ինչից, ինչից մենք՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ։ Մենք գիտենք հասարակության խտրական բարձր մակարդակը մեր հանդեպ»,- ասաց Արման Ավչյանը։

Ի պատասխան՝ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանն ընդգծեց, որ անկախ ամեն ինչից՝ ՄԻԱՎ-ով վարակակիր քաղաքացին պետք է կարողանա բուժում ստանալ բոլոր հիվանդանոցներում։

«Այսպես թե այնպես, ՄԻԱՎ-ով ապրող մարդը բոլոր հիվանդանոցներում պետք է առանց խոչընդոտի ստանա բուժում։ Այդ դեպքում ինչի՞ համար անունը դնել ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն, ի՞նչն է խնդիրը միավորման, ընդամենը հաշվապահությունն է միավորվելու, ծառայություները բոլորը ստանալու են, շենքը չի շարժվելու, մնալու է նույն տեղում։ Ուզում ենք հասկանալ՝ ո՞րն է խնդիրը, ինչի՞ց եք դուք տուժելու»,- ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: