«Սա չի բխում անվճար իրավաբանական օգնության ինստիտուտի էությունից»․ արդարադատության փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովում Փաստաբանության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Կառավարության ներկայացուցիչ Վահե Դանիելյանը նշեց, որ ներկայացվող առաջարկն առհասարակ չի բխում անվճար իրավաբանական օգնության ինստիտուտի էությունից: Նշենք, որ նախագծով, մասնավորապես, առաջարկվում է հանրային պաշտպանի ծառայություն տրամադրել նաև մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցող փոքր բիզնեսին։

«Այդ ծառայությունից օգտվողների մեջ ներառված են առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները, դատապարտյալները, գործազուրկները և այլն։ Սրանք անձինք են, ովքեր ունեն որոշակի խոցելիություն։ Նպատակն այն է, որ այս անձանց տրամադրվի անվճար իրավաբանական օգնություն, որպեսզի արդար դատաքննության իրավունքը լիարժեք իրականացվի յուրաքանչյուրի մասով։ Առհասարակ ձեռնարկատիրական գործունեությունն այս ցանկում ներառելը չի բխում այս ինստիտուտի էությունից։ Ձեռնարկատիրական գործունեությունն արհեստավարժ, մասնագիտական գործունեություն է, սեփական ռիսկով իրականացվող, որը շահույթ ստանալու նպատակ է հետապնդելու»,- նշեց Դանիելյանը։

2 կողմ, 1 ձեռնպահ և 3 դեմ 3 ձայներով նախագիծը չընդունվեց։

Առաջիկայում ԱԺ լիագումար նիստում կքննարկվի այս օրինագիծը քառօրյայի օրակարգում ներառելու հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում: