Խուճապային գնումներ, խուճապային կոչեր և հայտարարություններ պետք է չլինեն. վարչապետի հորդորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 10:41
Գազանջատում՝ Ստեփանավանի որոշ հասցեներում 
31.08.2026 | 10:28
Գեորգի Հարությունյանը գեղեցիկ գոլ է խփել «Ֆերենցվարոշին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:14
ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում առաջին հարվածն է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանի ու ԱՄԷ-ի ռազմաբազաները
31.08.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ
31.08.2026 | 09:45
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում մեքենաներ են արգելափակվել անձրևաջրերում
31.08.2026 | 09:43
Վարչապետը Բիշքեկում կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը
31.08.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
Բոլորը

Հայաստանում ունենք որոշակի անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ, մասնավորապես՝ դիմակների դեֆիցիտ, բայց այդ պրոբլեմը ոչ միայն մեր երկրում է, այլև ամբողջ աշխարհում: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքային խմբի նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա նույնիսկ մենք ստացանք տեղեկություններ, որ կան գործարարներ, ընկերություններ, որոնք պատրաստ են ներկրել դիմակներ, բայց քանի որ աշխարհում գների բարձրացում է տեղի ունեցել, նրանք մտավախություններ ունեն, որ ներսում իրենց կմեղադրեն սպեկուլյատիվ գնագոյացման մեջ: Բայց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն աշխատում է նրանց հետ, և մենք պետք է աշխատենք, որ օբյեկտիվ գին լինի մեր շուկայում դիմակների համար: Բայց մենք պետք է հասկանանք, որ ամբողջ աշխարհում գները բարձրացել են, հետևաբար, նոր խմբաքանակները հայտնվելիս, ենթադրում ենք, որ շուկայում գնի որոշակի բարձրացում կարձանագրվի»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց խուճապային իրավիճակ չստեղծել. «Հիմնական միջազգային և հայ հանրության, մեր բոլորիս արձանագրումը՝ կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուժապն է: Այսինքն՝ ոչ թե կորոնավիրուսն է պրոբլեմը, այլ այն խուճապը, որ դրա անունը լսելիս մարդկանց շրջանում առաջացնում է: մեր հիմնական խնդիրը հետևյալն է՝ Հայաստանում որևէ պարագայում խուճապ, խուճապային գնում, խուճապային տեղաշարժ, խուճապային հայտարարություններ, խուճապային կոչեր պետք է չլինեն: Սրա համար կառավարությունը պիտի դառնա նման խուճապի բացակայության երաշխավորը, և դրա երաշխիքն այն է, որ բացառվում է, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից թաքցնենք որևէ տեղեկատվություն»:

Մանրամասները՝ տեսանյութում: