ՊՆ-ն թմրեցնում է հասարակության ուշադրությունը․ Էդգար Խաչատրյան

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, օրերս խոսելով բանակում արձանագրված ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերից, ասել էր, թե իրավապաշտպանները քայքայիչ գործունեություն են ծավալում․ «Իմ պատկերացմամբ՝ նրանցից մի քանիսի մոտ հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպք։ Ես կարծում եմ՝ շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետև վիշտ ունեցող մարդու վիշտը նորից փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել»։

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ այս հայտարարության միջոցով անվստահություն է սերմանվում իրավապաշտպանների նկատմամբ․ «Այս նույն գործիքը օգտագործել են նախկին իշխանությունները, որոնք, իբր թե, թույլ են տալիս՝ քաղհասարակությունը բարձրացնի խնդիրներ, բայց իշխանությունները հասարակության մոտ ձևավորել էին մի մթնոլորտ՝ թե սրանք ովքեր են, պատվեր կատարողներ են իրենց շեֆերին հաճոյանալու համար, իբր, ցավոտ հարցերից են խոսում, և շահագրգիռ չեն, որ խնդիրները լուծվեն, ցավոք սրտի, հասարակության մի մասը այդ խայծը կուլ էր տալիս։ Ստացվում է՝ խոսելու ենք խնդիրներից, բայց ոչ ոք լուրջ չի նայելու։ ՊՆ-ն թմրեցնում է հասարակության ուշադրությունը։ Սա մեզ լռեցնելու և ցավոտ հարցերի բարձրացնելը կանխելու միջոց է։ Սա պետք է ուսումնասիրվի։ Սա հակասում է հեղափոխական արժեքներին, ինչի համար դուրս ենք եկել փողոցներ, և ես ուզում եմ հայտարարել՝ պարո՛ն Փաշինյան, հակահեղափոխականները նստած են կառավարությունում»։

Էդգար Խաչատրյանն ասում է, որ իրավապաշտպաններին են հաճախ ներկայացնում հակահեղափոխական, իբր թե չեն աջակցում կառավարությանը և բարձրացնում են հնարված խնդիրներ, գույները իբր խտացնում են․ «Երբ բանակում դրության քրեական ենթամշակույթի վրա է դրվում պատասխանատվությունը, նշանակում է՝ չկա պատասխանատու։ Փոխարենը պետք է դրվի պատասխանատվությունը կոնկրետ մարդկանց վրա, որոնք պատասխանատու են քրեական ենթամշակույթի՝ բանակ ներթափանցման վրա։ Հենց այդ հրամանատարական անձնակազմը շատ լավ օգտվում է այդ քրեական ենթամշակույթից, որ կարողանան կարգուկանոն հաստատել, որպեսզի կարողանա իրենց մտածած հարաբերությունները կարգավորել զորամասերում։ Կամ երբ խոսում ենք սպայի արժանապատվության մասին, ասում են՝ երբ խոսում եք խնդիրներից, ատելություն եք սերմանում սպայի նկատմամբ կամ նվաստացնում եք նրա պատիվը, բայց սպայի պատվի առաջին պահողը հենց սպան է։ Եթե ես ականատես եմ եղել, երբ սպան խոշտանգում է զինծառայողին, ինձ արդեն հետաքրքիր չէ՝ դա սպա էր, թե նախարարության ներկայացուցիչ։ Սպայի պատվի վրա շեշտադրում դնելը, որոշակի աուդիտորիայի վրա ազդելու միտում ունի»։

Էդգար Խաչատրյանի ձևակերպմամբ՝ խնդիրն այն է, որ մեզանում շարունակվում են հին իշխանությունների օգտագործած ավանդույթները՝ անվտանգության ոլորտում, ուժային կառույցներում հիմնականում։

Ռոբերտ Անանյան