Սա ապտակ էր զինծառայողների ընտանիքների համար․ Արա Ղարագյոզյան

Լուրեր

07.07.2026 | 11:11
59 երկրների իրավապահներ մարդկանց առևտրով զբաղվող հազարից ավելի անձի են ձերբակալել
07.07.2026 | 10:56
Անկարայում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ կհայտարարվի տասնյակ միլիարդավոր դոլարի պայմանագրերի մասին
07.07.2026 | 10:54
Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է դասախոսներից գումար, իսկ ասպիրանտից ոսկյա զարդ կաշառք ստանալու համար
07.07.2026 | 10:47
Գագիկ Ծառուկյանին կկալանավորե՞ն․ դատարանը դռնփակ քննում է միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
07.07.2026 | 10:36
Փորձում են ահաբեկել Ծառուկյանին, ջարդել ընդդիմությանը. Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.07.2026 | 10:32
Ուկրաինան Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 430 ԱԹՍ է արձակել․ Բելգորոդում զոհ կա
07.07.2026 | 10:20
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի հավաքականից․ հայտնի է՝ ով է փոխարինելու նրան
07.07.2026 | 10:17
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում
07.07.2026 | 10:02
Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանին․ դատախազություն
07.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 7-ի դրությամբ
07.07.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
07.07.2026 | 09:23
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել ու պայմանագիր կնքել «Ալ Ահլիի» հետ․ աղբյուր
07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
Բոլորը

Օրերս պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, խոսելով բանակում արձանագրված ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերից, ասել էր, թե իրավապաշտպանները քայքայիչ գործունեություն են ծավալում:

«Իմ պատկերացմամբ՝ նրանցից մի քանիսի մոտ հրճվանք է առաջանում ամեն ողբերգական դեպքի ժամանակ։ Ես կարծում եմ՝ շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետև վիշտ ունեցող մարդու վիշտը նորից փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել»,- ասել էր ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը կարծում է, որ որպես պաշտոնյա Գաբրիել Բալայանը պետք է բացահայտի իր ձեռքի տակ եղած ապացույցները․ «Չգիտեմ ինչո՞ւ՝ հեղափոխությունից հետո նման պաշտոնյաներ կան։ Երբ զինվորը շարքի դիմաց ինքն իրեն կրակում է, երբ բանակում կա քրեական ենթամշակույթ, փաստորեն, իրավապաշտպաններն են մեղավոր՝ ըստ փոխնախարարի»։

Փաստաբան Ղարագյոզյանը հարց բարձրացրեց՝ երբ հինգ տարի առաջ զինծառայող Արթուր Հակոբյանը դաժան խոշտանգումների էր ենթարկվել բանակում ու հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերել, այդ ժամանակ Գաբրիել Բալայանը ինչո՞վ էր զբաղված․ «Մինչ օրս պայքարում ենք, որ այս զինվորը թոշակ ստանա, որովհետև այդ դեպքը բանակում է եղել, սևազգեստ մայրերին, երբ նախկին իշխանության օրոք ոստիկանները փողոցում քարշ էին տալիս, հետաքրքիր է՝ Գաբրիել Բալայանը ինչո՞վ էր զբաղված։ Այսինքն՝ այս ամենի մեղավորը իրավապաշտպաննե՞րն են»։

Արա Ղարագյոզյանը, որպես զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան, պատրաստակամություն է հայտնում ստուգման ենթարկվելու ԱԱԾ-ի կամ իրավապահ համակարգի այլ կառույցի կողմից․ «Որևէ կաշկանդվածություն չունեմ, թող ԱԱԾ-ն ինձնով զբաղվի և ստուգումներ իրականացնի, թե ինչպես ենք բազում գործերով զինվորների խախտված իրավունքների համար պայքարել՝ անվճար։ Պետական մարմինների անգործությունը վերագրում են իրավապաշտպաններին»։

Ղարագյոզյանն արձանագրում է, երբ իրավապաշտպանների բարձրացրած խնդիրները այսպես ցավոտ են ընդունվում, նշանակում է՝ իրավապաշտպանների դիտարկումներն ընդունելու, քայլեր ձեռնարկելու փոխարեն, ստացվում է, որ ցանկություն չկա փոփոխություններ անելու․ «Փոխնախարարը ցավագին է ընդունում իրավապաշտպանների գործունեությունը՝ քայքայիչ համարելով, ինչն անընդունելի է»։

Փաստաբանը հիշեցնում է զինվորական գործերով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումները, որոնցում շեշտվում է՝ երբ զինվորը գնում է բանակ, արդեն իսկ գտնվում է պետության հոգածության ներքո․ «Հարց է առաջանում, եթե զինվորը ունեցել է առողջական խնդիրներ, ինչո՞ւ է զորակոչվել բանակ, կամ եթե զորամասում է մահվան դեպք գրանցվել, ինչո՞ւ պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, սրանք խնդիրներ են, որոնք փորձ է արվում բարդել ոչ իրենց վրա։ Ակնհայտ է մի բան, որ պետության պոզիտիվ պարտականությունը կա զինվորի կյանքի նկատմամբ և անտրամաբանական է, որ երբ խոսք է գնում այդ 13 դեպքի մասին, նրանք շեշտում են, որ դրանք ոչ թե ինքնասպություններ են, այլ առողջության հետ կապված մահվան դեպքեր են։ Ինձ համար ցավալի էր, երբ ըստ իրենց վարկածի՝ զինվորն ինքնասպան է եղել շարքի դիմաց, ՊՆ-ն հայտարարություն տարածեց, թե բանակը ուժեղների տեղ է, սա պարզապես ապտակ էր զինծառայողների ընտանիքների համար, որոնք առնչվել են նման հանգամանքների հետ։ Ի՞նչ է նշանակում՝ բանակը ուժեղների համար է, այսինքն՝ ով ֆիզիկապես կամ հոգեպես թույլ է, պետք է բանակ չզորակոչվի՞։ Եթե թույլերն են զորակոչվել բանակ, ՊՆ-ն պետք է նրանց ուժեղացնի չէ՞, եթե մարդը թույլ է, ուրեմն նվաստացումների՞ պետք է ենթարկվի ուժեղների կողմից»,- ասաց Արա Ղարագյոզյանը։

Ռոբերտ Անանյան