Մայրաքաղաքի դեղատներում բժշկական դիմակների ու ալկոլուծույթի դեֆիցիտ է

Լուրեր

02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:10
ԵՀ նախագահը մեկնեց Երևանից // Պետական գաղտնիքի հրապարակման գործով գնդապետ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 18:00
Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:51
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:43
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
Բոլորը

Մայրաքաղաքի դեղատների մեծամասնությունում կարելի է հանդիպել «Դիմակ չունենք» գրությանը։ Չինական նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ վերջին օրերին բժշկական դիմակ կամ ախտահանիչ սպիրտային լուծույթ (ալկոգել) գտնելը խիստ դժվարացել է։

Factor.am—ն այսօր առավոտյան շրջեց մոտ երկու տասնյակից ավելի դեղատներում․ Երևանի Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի և Ավանի «Ալֆա Ֆարմ», «Նատալի Ֆարմ», «Վագա ֆարմ» «Էսկուլապ» , «Գեդեոն Ռիխտեր» և «36․6» դեղատների մասնաճյուղերում, որտեղ բժշկական դիմակներն ու ախտահանիչ լուծույթները բացակայում էին։

Factor.am-ը փորձեց կապ հաստատել դեղատներից մեկի մարքեթինգի և մատակարարման բաժնի աշխատակցի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Դեղատներից մյուսում էլ մեզ հայտնեցին, որ դիմակ մատակարարողի հեռախոսահամարը չունեն, չեն կարող փոխանցել։

Ուշագրավ է, որ նախորդ շաբաթ Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում, թեմային անդրադառնալով, հայտարարվել էր, թե Հայաստանը 160 հազար դիմակ է ձեռք բերել։ Սակայն թե ուր են այդ դիմակները, դժվար է ասել։

Հավելենք, որ այսօր կրկնակի քննությամբ հաստատվել է նոր կորոնավիրուսի առկայություն՝ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ։ Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կոչ եմ անում պահպանել հանգստություն, վստահել միայն կառավարության և պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին, ինչպես նաև կիրառել վարակի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից խորհուրդ տրվող միջոցները»։

Մնում է միայն պարզել՝ ինչպես են քաղաքացիները հետևելու վարչապետի այս կոչին, եթե դեղատներում բժշկական դիմակներ ու ախտահանիչ լուծույթներ չկան։

Նելլի Մելքոնյան